Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ

 

Լաս Վեգասի աշխարհի առաջնությանը թեեւ Հայաստանի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցեց լավագույն կազմով, սակայն ասել, թե մրցաշարը հաջող էր մեզ համար, սխալ կլինի:

Այսպես՝ մեր հավաքականը ներկայացրեցին Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (125 կգ): Այսպիսով՝ ակնկալիքներ կային թե՛ Ռոման Ամոյանից, թե՛ Արսեն Ջուլֆալակյանից, թե՛ Միհրան Հարությունյանից: Այսինքն՝ մասնագիտական գնահատականներով՝ թիմից կարելի էր առնվազն չորս մեդալ ակնկալել, սակայն բավարարվեցինք մեկով. այս անգամ եւս Արթուր Ալեքսանյանը պարզապես փայլեց:
Ճիշտ է՝ դժվար է մեղադրել նաեւ Միհրան Հարությունյանին: Ի դեպ, վերջինս գտնվում էր հիանալի մարզավիճակում, ինչն ապացուցեց դեռ Բաքվի Եվրոպական խաղերում՝ հաղթելով ոչ միայն մրցակիցներին, այլեւ այնտեղի խայտառակ մրցավարությանը: Բայց ահա Լաս Վեգասի էլ ավելի խայտառակ մրցավարությունն իր «ծանրակշիռ» խոսքն ասաց՝  կիսաեզրափակչում Միհրանի ակնհայտ հաղթանակը կորեացի Հանսու Ռյուի նկատմամբ սարքելով պարտություն: Ճիշտ է՝ հետո մրցավարներից 5-ը որակազրկվեցին, բայց գողացված հաղթանակը մնաց գողացված:
Սակայն հավաքականի մյուս ըմբիշները առանց մրցավարական միջամտության էլ, զիջեցին մրցակիցներին, եւ այս անհաջողության պատճառները դեռ հասկանալ է պետք:
Իսկ ամենավատն այն էր, որ թիմային այս անհաջողության արդյունքում հայ ընբիշներից օլիմպիական ուղեգիր, բացի Արթուր Ալեքսանյանից, նվաճեց միայն Միհրան Հարությունյանը:
Այսպիսով` մրցագորգը արդեն ազատ ոճայիններինն է: Արայիկ Բաղդադյանի գլխավորած թիմի կազմում մրցահարթակում կլինեն Գարիկ Բասեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):
Այստեղ եւս ավելի քան մարտական կազմ է, մեդալներ ակնկալվում են գրեթե բոլոր ըմբիշներից: Դավիթ Սաֆարյանը, ով 2013 թվականին արդեն ճանաչվել է աշխարհի չեմպիոն, այս տարի հիանալի հնարավորություն ունի կրկնելու հաջողությունը: Հայ ըմբիշը «Ստեփան Սարգսյանի գավաթ» 20-րդ հոբելյանական միջազգային մրցաշարում նվաճելով հաղթողի կոչումը` ցույց տվեց, որ վերադարձել է իր նախկին լավ մարզավիճակին: Լեւան Բերիանիձեն նույն մրցաշարում եւս լավագույնն էր իր քաշային կարգում: Իսկ Վոլոդյա Ֆրանգուլյանը այս տարի արդեն հասցրել է իր խոսքն ասել Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: Այսպիսով՝ սպասելիքները շատ են, բայց թե ինչ կունենանք, դեռ կտեսնենք...

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված