Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՔԵԶ ՀԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆ»`«ԼԱ ՍԿԱԼԱՅԻ» ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՄԵՐԳ Է ՆՎԻՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ

Արխիվ 12-16

«ՔԵԶ ՀԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆ»`«ԼԱ ՍԿԱԼԱՅԻ» ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՄԵՐԳ Է ՆՎԻՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ


«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի  եւ Իտալիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ`  «Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը Հռոմում հանդես է եկել «Քեզ հետ, Հայաստան» խորագիրը կրող համերգով `նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին :

Բրիտանացի հայտնի դիրիժոր Դանիել Հարդինգի ղեկավարությամբ համերգը տեղի է ունեցել իտալացի աշխարհահռչակ ճարտարապետ Ռենցո Պիանոյի նախագծով կառուցված Հռոմի Սինոպոլի դահլիճում:

Համերգին ներկա է եղել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, ով  կարեւորել է երաժշտության դերը համամարդկային արժեքների  համախմբման գործում եւ ընդգծել. «Չկա ավելի համամարդկային լեզու, քան երաժշտությունն է, որի միջոցով հնարավոր է դիպչել մարդկանց հոգիներին եւ նրանց պատմել մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործության մասին, ինչպիսին Ցեղասպանությունն է: Մեր օրերում Միջին Արևելքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հալածանքների դեպքերը վկայում են, որ Ցեղասպանության թեման այսօր եւս արդիական է»,-ասել է Ս. Ղազարյանը:

Համերգին ներկա են եղել նաեւ  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Իտալիայի մշակութային եւ հասարակական գործիչներ, Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը  համերգային ծրագրում հնչեցրել է բացառապես Արամ Խաչատրյանի, Բեթհովենի եւ Դվորժակի ստեղծագործությունները:

Նշենք, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին անդրադարձել է իտալական առաջատար մամուլը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ