Ա.Ա-2015. ՎՈԼՈԴԻԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆԻ, ՄՈՒՍԱ ՄՈՒՐԹԱԶԱԼԻԵՎԻ ԵՎ ԷԴԳԱՐ ԵՆՈՔՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
Արխիվ 12-16Ա.Ա-2015. ՎՈԼՈԴԻԱ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆԻ, ՄՈՒՍԱ ՄՈՒՐԹԱԶԱԼԻԵՎԻ ԵՎ ԷԴԳԱՐ ԵՆՈՔՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Լաս Վեգասում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս կգան 61, 86 եւ 97 կգ քաշային ըմբիշները:
61 կգ քաշային կարգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի Վոլոդյա Ֆրանգուլյանը, ով պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը կլինի իսրայելցի Էմրակ Գասանովը:
86 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Մուսա Մուրթազալիեւը, որակավորման փուլում Հյաաստանի ներկայացոիցչի մրցակիցը Ֆինլանդիայի ըմբիշ Վիլե Տապանի Հեյնոն է:
97 կգ քաշայինների պայքարում մեր ներկայացուցիչը Էդգար Ենոքյանն է, ով պայքարի մեջ կմտնի 1/16 եզրափակիչից ու ուժերը կչափի հարավկորեացի Յաեգանգ Կիմի հետ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk