Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԵՎ ԽԱՎԱՐԱՍԵՐՈՎ ԱՂՑԱՆ ՎԱՃԱՌԵԼ. ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Արխիվ 12-16

ՁԵԶ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԵՎ ԽԱՎԱՐԱՍԵՐՈՎ ԱՂՑԱՆ

ՎԱՃԱՌԵԼ. ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

 


Հայոց Աշխարհ օրաթերթը գրում է. Մեծ եւ միջին սուպերմարկետներում վաճառում են ինչ ասես՝ ընդհուպ մինչեւ պատրաստի ճաշատեսակներ եւ զանազան աղցաններ:


Հաշվի առնելով կյանքի ներկա ռիթմը` այդպիսի առաջարկը շատ հարմար է նրանց համար, ովքեր տանը պատրաստելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ եռանդ: Բայց սուպերմարկետներից պատրաստի աղցան կամ որեւէ ճաշատեսակ` տոլմա, խորտիկներ, հավի տապակած տոտիկներ, կարտոֆիլի խյուս եւ այլն գնելիս քանի՞ անգամ ենք ինքներս մեզ եւ վաճառողին հարց տվել, թե դրանք որտե՞ղ են պատրաստվել, ի՞նչ պայմաններում։
Ի դեպ, ճաշատեսակների եւ աղցանների մակնշումների ու պիտակների վրա որեւէ տեղեկություն չկա, նշվում է միայն ճաշատեսակի կամ աղցանի անվանումը եւ գինը: Այնինչ գոնե դրանց թարմության մասին սպառողը պետք է հավաստի տեղեկություն ունենա: Լավագույն դեպքում այդ մասին մենք փորձում ենք տեղեկանալ վաճառողից` հարցնելով թա՞րմ է սնունդը, եւ վստահելով նրա խոսքերին` գնում ենք։ 
Օրերս մեր խմբագրություն էր զանգահարել մի սպառող, որի բախտը, մեղմ ասած, չէր բերել. ՍԱՍ սուպերմարկետից գնած նրա «Օլիվյե» աղցանի միջից խավարասեր էր հայտնաբերվել: Սպառողի զարմանքը զզվանքից մեծ էր եղել, քանի որ իրեն խանութում չէին զգուշացրել, որ իր գնած աղցանի բաղադրության մեջ խավարասեր են օգտագործել: 
«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասում է, որ սպառողներին առաջարկվող պատրաստի սնունդն արգելվում է գնել, քանի որ դրա իրացման համար անհրաժեշտ ոչ մի պայման սուպերմարկետներում չի պահպանվում: Հետեւաբար ոչ ոք չի կարող երաշխավորել այդ սննդի բարձր որակն ու անվտանգությունը, անգամ թարմությունը:

«Եղել են դեպքեր, երբ մենք ստուգումների միջոցով պարզել ենք, որ նախորդ մեկ կամ մի քանի օրվա աղցանը խառնում են թարմին եւ վաճառում ` որպես այդ օրվա արտադրանք: Ինչ վերաբերում է դրանց որակին կամ անվտանգությանը, ապա դա նույնպես չի՞ վերահսկվում ըստ պատշաճի, անհայտ է մնում, թե ինչ սանիտարահիգիենիկ պայմաններում են դրանք պատրաստվում, արդյոք խոհարարը այս կամ այն հիվանդությամբ չի տառապում, որը կարող է փոխանցվել մարդուց մարդուն` սննդի միջոցով:

Ուստի խորհուրդ եմ տալիս զերծ մնալ խանութներից արդեն պատրաստի արտադրանք գնելուց: Եթե կիսապատրաստի կամ հում արտադրանքը հնարավոր է քիչ թե շատ վնասազերծել ջերմային մշակման ենթարկելով, ապա պատրաստին սովորաբար մենք օգտագործում ենք նախնական վիճակում: Ուստի չի բացառվում, որ դրանում առկա հիվանդագին մանրէներն անցնեն մեր օրգանիզմ ու այնտեղ տարածվեն»,- ասում է ասոցիացիայի նախագահը:
Պարզելու համար, թե ի՞նչ են մեզ առաջարկում սուպերմարկետներում պատրաստի սննդի անվան տակ` մենք շրջեցինք «Երեւան սիթի» եւ ՍԱՍ սուպերմարկետներով: Պարզվում է, որ խանութների պատրաստի սննդի հիմնական մասն արտադրվում է սեփական խոհանոցում, բայց կան նաեւ մասնավոր ձեռներեցների պատրաստած համադամ ուտեստներ, որոնց վրա մակնշված է միայն ուտեստի անունը: 
Իսկ թե ո՞վ է արտադրողը, ինչպիսի՞ն են մթերքի բաղադրությունը եւ պահպանման պայմանները, անգամ պատրաստման եւ պիտանելիության ժամկետները՝ նշված չեն: 
Ի դեպ, դրանք բացակայում են նաեւ սուպերմարկետների ցանցի արտադրած մթերքների վրա: Իսկ երբ որպես լրագրող խանութների վաճառողուհիներին, այնուհետեւ մենեջերներին խնդրեցի ներկայացնել այդ մթերքների պատրաստման հավաստագիրը, պարզվեց, որ այն գտնվում է... սուպերմարկետների գլխավոր գրասենյակում։

Ուրեմն որպես սպառող` ինչպե՞ս վստահ լինեմ, որ անվտանգ մթերք եմ գնում:
Եվ հետո, ինչպես հավաստում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ, այդ թվացյալ հավաստագրերն իրականում գոյություն չունեն: Նրա տեղեկացմամբ՝ անհատ ձեռներեցներից շատերն իրենց արտադրանքի համար որեւէ հավաստագիր չեն ներկայացնում, քանի որ ոչ ոք դա նրանցից չի պահանջում. «Խանութում վաճառվող ցանկացած ապրանք պետք է անպայման հավաստագրված լինի: Դրա բացակայությունը լիազոր մարմիններն արդարացնում են այսպես` չխանգարենք փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը:

Բայց հավաստագրվելով` փոքր եւ միջին գործարարներն ու ձեռներեցներն ամենեւին չեն տուժում, դա իրենց իսկ ապահովության համար է արվում: Խնդիրը պետք է այնպես լուծել, որ փոքր բիզնեսին չխանգարեն, ու այն զարգանա: Այսինքն` իրացման ցանցերին պետք է պարտադիր պայման ներկայացվի, որպեսզի պատրաստի մթերքն ընդունեն միմիայն հավաստագրով, հակառակ պարագայում կտուգանվեն: Եվ երբ իրացնողը կհրաժարվի արտադրողից չհավաստագրված ապրանք ձեռք բերել, վերջինս կաշխատի օրենքի սահմաններում: Այս դեպքում կշահի թե՛ արտադրողը, թե՛ իրացնողը, թե՛ սպառողը` անվտանգ մթերք գնելով:

Բայց մինչ օրս դրա համար ոչ մի իրացման կենտրոնի չեն տուգանել, որպեսզի նա էլ հավաստագրում պահանջի: Երբ մեխանիզմն սկսի աշխատել, արտադրանքը կլինի այնպիսին, ինչպիսին պետք է լինի:
Մեր ստուգումները ցույց են տվել, որ անգամ սուպերմարկետների գերակշիռ մասը սեփական արտադրության վերաբերյալ հավաստագիր չունի»:
Բացի դրանից, գոյություն ունի «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենք, որը նաեւ կարգավորում է իրացվող «սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային եւ կենսաբանական ակտիվ հավելանյութերի անվտանգությանը, մակնշմանը եւ փաթեթավորմանը» ներկայացվող պահանջները: Այնտեղ նշված է, որ մթերքի մակնշումը պետք է ներառի մթերքի եւ արտադրողի անվանումը, զտաքաշը, ծավալը, հիմնական բաղադրիչները, օգտագործված սննդային եւ կենսաբանական ակտիվ հավելումները, արտադրության տարեթիվը, ամսաթիվը, օրը, պահպանման պայմանները, առանձին ցուցումներ` պահպանման եւ պիտանելիության ժամկետի մասին: 
Դա վերաբերում է թե՛ անհատ ձեռներեցների, թե՛ խանութի ցանցերի արտադրությանը: Եվ երբ դրանք առկա չեն լինում, չկա որեւէ երաշխիք, որ գնում ես որակյալ արտադրանք։

Հայոց Աշխարհ օրաթերթ

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված