ԴԵ ԽԵԱՆ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ» ՀԵՏ
Արխիվ 12-16ԴԵ ԽԵԱՆ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ» ՀԵՏ
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը տեղեկացնում է Դավիդ Դե Խեայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Իսպանացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Ըստ որոշ աղբյուրների Դե Խեան շաբաթական վաստակելու է 200 հազար ֆունտ ստերլինգ: Հիշեցնենք, որ օրեր առաջ փակված ամառային տրանսֆերային պատուհանի աամենսպասված ու չկայացած գործարքը կապված էր հենց Դե Խեայի անվան հետ, ով ցանկություն էր հայտնել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», իսկ Արքայական ակումբի ներկայացուցիչները վերջին պահին ձախողել էին գործարքը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk