Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

«ՈՒՆԵԻՆՔ ՓԱՅԼՈՒՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅՍՕՐ ՄՈՌԱՑՎԵԼ ԵՆ»

Արխիվ 12-16

«ՈՒՆԵԻՆՔ ՓԱՅԼՈՒՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՅՍՕՐ ՄՈՌԱՑՎԵԼ ԵՆ»

 

Օրերս Կոմպոզիտորների միությունում մեկնարկեց Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 2-րդ փառատոնը, որի ընթացքում հնչելու են 26 հեղինակների ստեղծագործություններ: «Իրավունքի» հետ զրույցում միության նախագահ, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆՆ ասաց, որ վերջին ամսիներին փառատոնային ծրագրերով են զբաղված: Այդ թվում, մեծերի կողքին կարեւորվում են նաեւ երիտասարդ ստեղծագործողները:

 

 

«ՀԱՄԵՐԳՆԵՐՆ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ԿՈՊԵԿՈՎ»


-Մենք լավ երիտասադություն ունենք: Օրինակ` երիտասարդ կոմպոզիտորների փառատոնի ընթացքում մի համերգին կլինեն միայն միջազգային մրցույթների դափնեկիրները: Արդեն մեկնարկել է նաեւ «Երգի փառատոն-2015» մեգանախագիծը,որը բաղկացած է երգի 3 տարբեր ժանրերից: Հեղինակային երգերի հատվածն արդեն տեղի ունեցել Դիլիջանի ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Իսկ 2-րդ փուլում կհնչեն էստրադային երգեր, 3-րդ փուլում` ժողովրդական: Մեզ համար կարեւոր է, թե ինչ է տեղի ունենում ոլորտում, դրա համար յուրաքանչյուր փառատոնից հետո քննարկումներ ենք անում: Անցյալ տարի տեղի ունեցած երկու սիմֆոնիկ եւ երեք կամերային երաժշտության համերգներից հետո հասկացանք, որ խնդիրներ ունենք սիմֆոնիկ, երգչախմբային երաժշտության ոլորտում: Հիմա կոմպոզիտորներն ակտիվ աշխատում են այդ ժանրերում: Փառատոներ անցկացնելն օգտակար է, որպեսզի նախ խթանել, ապա հասկանալ ինչ ունենք, եւ ինչպես են աշխատում մեր ստեղծագործ ուժերը: Բայց այդ համերգներն անում ենք մեր վերջին կոպեկով, գումարներ հայթայթելով, իսկ այդպես չի կարելի: Այսօր լուրջ երաժշտությամբ երեւի թե միայն զբաղվում է Կոմպոզիտորների միությունը, իսկ Մշակույթի նախարարությունն աջակցում է ժամանակ առ ժամանակ: Եթե միությունը լուրջ երաժշտություն չառաջարկի` ժամանակակից երաժշտություն չի հնչի: Ճիշտ է, պարբերաբար Երիտասարդական, Սիմֆոնիկ նվագախմբերն իրենց ծրագրերում ընդգրկում են հայ կոմպոզիտորների գործեր, դա մտածված քաղաքականություն չէ` ուղղակի ցանկություն է: Մտածված քաղաքականությունը պիտի իրականացնի միությունը, դրա համար պետք է նախարարությունը ֆինանսավորի, չէ՞ որ ամեն համերգը գումար է:



«ԵԹԵ ՉԿԱՏԱՐԵՆՔ, ՎԱՂԸ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ»


-Իսկ երաժիշտները համաձայնո՞ւմ են անվճար կատարել երիտասարդ կոմպոզիտորների գործերը:
- Կան երաժիշտներ, որ չնչին գումարներով նվագում են, բայց կան մարդիկ, որ ասում են` ինչո՞ւ եք անում երիտասարդ կոմպոզիտորների փառատոն: Բայց ժամանակին, երբ մենք էինք երիտասարդ, մեզ էին կատարում, քաղաքականություն կար: Եթե չկատարենք, վաղը չենք ունենա նոր անուններ: Պիտի հնարավորություն տանք նրանց հնչելու, որ էլ չհարցնեն` իսկ մենք ունե՞նք երիտասարդ կոմպոզիտորներ:
- Իսկ ունե՞նք:
- Իհարկե, նրանցից շատերը միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Իսկ հենց այնպես միջազգային մրցույթի դափնեկիր չեն դառնում, այն էլ` Անգլիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի նման երկրներում, որտեղ   առաջին հորիզոնականներ են զբաղեցնում:



«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆՔ, ՈՐ ՎԱՂԸ ՂԵԿԸ ՏԱԼՈՒ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ»


-Սերունդների կռիվը միշտ էլ եղել է...
- Տաղանդավոր արվեստագետները, մեծությունները միշտ էլ աջակցել են երիտասարդներին, շնորհիվ դրա ծնվել է հաջորդ սերունդը, նոր ստեղծագործ ուժեր են եկել: Եթե մտածում ենք մեր երկրի ու նրա ապագայի մասին, ուրեմն` պետք է նաեւ հասկանանք, որ վաղը ղեկը տալու ենք երիտասարդներին, եւ նրանք պետք է տանեն առաջ: Եթե մենք դա չանենք,  հետո մեծ խնդիրների առջեւ ենք կանգնելու: Իսկ այսօրվա երիտասարդությունը շատ տաղանդավոր է:


«ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՄԻՇՏ ԴԺԳՈՀ ԵՆ»


-Առանց այդ էլ 90-ականներին դադար ենք ունեցել:
- Այո, մեկը ես, ինչքա՞ն բան կարող էի անել, որ չեմ արել... Բաներ կան, որ պետք է դռները բացել քո սահմանի չափով, որ մարդիկ կարողանան այդ դուռը բացել, ինչը բնական է, փոխադարձ է լինում:
- Իսկ այսօր ովքե՞ր են միության դուռը թակում ու բացում: Տարիներ առաջ այդ դուռը ստեղծագործողները չէին բացում, ու շատերը հեռացան միությունից:
- Միայն այսօր առավոտից միության մեկ երրորդը մտել-դուրս է եկել, այսինքն` գործընթաց է, աշխատանք է կատարվում եւ այդ աշխատանքն ամենօրյա է: Այնպես չէ, որ մեկը մի կողմ կանգնի ու ասի` այս կամ այն չկա,  չենք անում: Իհարկե` կան մարդիկ, ովքեր միշտ դժգոհ են: Եթե լավ ուտեստ էլ տաս, կդժգոհի, թե ինչո՞ւ հենց այդ ուտեստը, այլ ոչ թե ուրիշը: Բայց կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ գործընթացին պետք է մասնակից լինեն:
- Այսինքն` միության անդամներն ավելացե՞լ են:
- Երբ դարձա նախագահ, առաջին հերթին ընդունեցի երիտասարդ մի քանի կոմպոզիտորների, նաեւ այն մարդկանց, որոնք նույնիսկ կոչումներ ունեին, բայց չէին ուզում դառնալ միության անդամ: Հիմա նրանք հաճույքով աջակցում են միության աշխատանքներին: Օրինակ` երիտասարդների նախաձեռնությամբ թարմացվեց Դիլիջանի կոմպոզիտորների միության գրադարանը նոր պարտիտուրաներով: Նյութեր են հայթայթում, մեր կոմպոզիտորներից նոր նյութեր են հավաքում, որ համալրեն գրադարանը: Նույնը կերպ կթարմացնենք նաեւ երեւանյան մեր գրադարանը: Մենք ունիկալ գրադարան ունենք, պատմականորեն շատ կոմպոզիտորներ իրենց առաջին ձեռագրերը բերել են այստեղ եւ ոչ միայն մեր հանրապետությունից, կան ձեռագրեր, որոնք համաշխարհային նշանակություն ունեն:



Կ. ՕՐԲԵԼՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՄԻՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ Է


-Որքան գիտեմ` միության նախկին նախագահ Ռ. Ամիրխանյանը Կ. Օրբելյանին հեռացրել էր միության անդամությունից: Հասցրեցի՞ք նրան վերագրանցել որպես միության անդամ:
- Մինչեւ Օրբելյանի մահը համերգ եղավ Լոս Անջելեսում, ես արդեն նախագահ էի ու այստեղից տարա մի ցուցատախտակ, որտեղ գրված էր, որ նա միության վարչության պատվավոր անդամ է: Մենք մեր մեծերին միշտ էլ պետք է հարգենք, գնահատենք, բարձրացնենք եւ երբեք չմոռանանք: Եթե մոռանում ենք, ուրեմն չունենք անցյալ: Երիտասարդների մասին խոսելիս պետք է չմոռանանք անցյալի մասին, իսկ մենք ունեինք փայլուն կոմպոզիտորներ, որոնք ստալինյան մրցանակի դափնեկիրներ էին, այսօր մոռացվել են, իսկ նրանց մոռանալը սրբապղծություն է: Իմ հորեղբայրը, կոմպոզիտոր Աշոտ Սաթյանը ստալինյան մրցանակի դափնեկիր էր, ժամանակին գնահատվում էր, այսօր մոռացել են:



«ՄԱՆՍՈՒՐՅԱՆՆ ԱՅՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է,
ՈՒՄ ԱՆՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ»

 

-Մասնավոր խոսակցության ժամանակ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ իր համար արդեն դռները բացվել են ու համերգներ է ունենում Ռուսաստանում եւ այլուր:

- Բոլորի համար դռները բաց են, իսկ Մանսուրյանն այն անձնավորությունն է, ում անունն արդեն դռներ է բացում: Մենք այդպիսի քիչ կոմպոզիտոր ունենք, մնացածներին էլ պետք է ներկայացնել, որովհետեւ չափից դուրս համեստ լինելն էլ մի բան չէ: Չափից շատ ունենք համեստ անձնավորություններ, որոնք սուս ու փուս գրում են ու դարսում, կարծելով, որ Աստված իրենց տվել  է ստեղծագործելու շնորհք: Իրենցով պետք է զբաղվի միությունը, դրա համար էլ մենք միավորումից դարձանք միություն:


Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

New layer...

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված