ՀԹԳՄ-Ն Ո՛Չ ԳՐԱՎ Է ԴՐՎԵԼ, Ո՛Չ ԷԼ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵԼ
Արխիվ 12-16ՀԹԳՄ-Ն Ո՛Չ ԳՐԱՎ Է ԴՐՎԵԼ, Ո՛Չ ԷԼ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԵԼ
Վերջին մի քանի օրերին մամուլում ակտիվ քննարկվում է, թե ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ տիկնոջ` դերասանուհի ԼԱՐԻՍԱ ՂԵՎՈՆԴՅԱՆԻ անունով գրավ է դրել ՀԹԳՄ շենքն ու չմարելու արդյունքում միությունը սնանկ է ճանաչվել:
Չնայած, որ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը հյուրախաղերով գտնվում է արտերկրում, չկարողացանք կապ հաստատել նրա հետ , փոխարենը` Հ Ղազանչյանը տարածած հաղորդագրության մեջ ասում է. «Արտերկրում փառատոնի մասնակցության ժամանակ սկսեցին հրապարակումներ լինել այն մասին, որ ես
անձնական բանկային գործարքներում գրավ եմ դրել ՀԹԳՄ շենքը: Հարգելի բարեկամներ, ըստ երեւույթին, ոմանց շփոթության մեջ է գցել սնանկ ճանաչված ընկերություններից մեկի անունը` «ՀԹԳՄ թատրոն» ՍՊԸ-ն: Նշված ՍՊԸ-ի սեփականատերը ես եմ եւ այն ոչ մի կապ չունի Թատերական Գործիչների Միության, առավել եւս, նրա շենքի հետ: Խնդրում եմ նման նյութեր հրապարակելուց առաջ մի քիչ մտածեք: ՀԹԳՄ շենքը առանց համագումարի որոշման չի կարող որեւէ գործարքի առարկա դառնալ: Մնացածը իմ անձնական կյանքն է, եւ որեւէ մեկին, ինձանից բացի, չպետք է հետաքրքրի, քանզի ես քաղաքական մարդ չեմ, ոչ մեկից կախում չունեմ, այլ խոսքով` ազատ եմ: Ընդ որում, իմ խնդիրը արդեն մեկ տարի է բոլորը գիտեն, ու ես դա չեմ թաքցրել: Ավելին, փորձել եմ այնպես անել, որ այն չազդի ամենօրյա աշխատանքիս վրա»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk