ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄՏՔԵՐ ԵՆ ՊՏՏՎՈՒՄ ԳԼԽԻՍ ՄԵՋ
Արխիվ 12-16ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄՏՔԵՐ ԵՆ ՊՏՏՎՈՒՄ ԳԼԽԻՍ ՄԵՋ
- Ինձ շարունակ հետապնդում է տագնապային վիճակը: Տարօրինակ մտքեր են պտտվում գլխիս մեջ. նրանք տխուր ավարտ ունեն... Հատկապես այս վիճակը գիշերային ժամերին է նկատվում: Ինչպե՞ս ազատվել նման վիճակից, հնարավո՞ր է:
Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.
-Հնարավոր է: Պարզապես անհրաժեշտ է գտնել տագնապային վիճակի պատճառը, այնուհետեւ լուծել այն: Տագնապային վիճակի պատճառները շատ տարբեր կարող են լինել: Հետեւաբար անհատական մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել հասկանալու համար, թե ձեր դեպքում որն է անհանգստացնող գործոնը: Այն, ինչ դուք նկարագրում եք` պատճառահետեւանքային շղթա է. տագնապային վիճակը, անհանգստացնող եւ վատատեսական մտքերը փոխկապակցված են: Այստեղ որոշակի դեր կարող է ունենալ ոչ միայն արտաքին սթրեսային գործոնը, այլեւ ձեր անձնային առանձնահատկությունը:
Հարգելի նամակագիր, տարբերում են անձնային եւ իրավիճակային տագնապայնություն, որը եւս անհրաժեշտ է ախտորոշել ձեզ անհանգստացնող խնդիրը հիմնովին հասկանալու եւ անհատական լուծում ապահովելու համար: Առաջարկում եմ դիմել անհատական հոգեբանական խորհրդատվության:
Բուժումը եւս անհատական է: Այն հնարավոր է միայն հոգեբանական եւ հոգեթերապեւտիկ մեթոդներով (զրույց, արտ-թերապիա, կոգնիտիվ մոդելավորում, այսինքն` առանց դեղորայքի, հնարավոր է նաեւ հոգեբանական եւ դեղորայքային միջամտություն միաժամանակ): Կախված է պրոբլեմի արտահայտվածության աստիճանից: Հոգեախտորոշման հիման վրա ընտրվում է առավել արդյունավետ մոտեցումը:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk