Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄՆ Է

Արխիվ 12-16

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄՆ Է

 

 

 

Սեպտեմբերի 8-ի երեկոյան և 9-ին Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում շարունակվել են ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Երևանցի ընտանիքները հիմնականում Շիրակի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչների հետ դժվարին պայքարում նվաճել են երկու առաջին, երեք՝ երկրորդ և երեք՝ երրորդ տեղեր: Երեք մրցաձևերում խաղարկված 36 մրցանակներից 8-ը հենց երևանցիներին է բաժին հասել: Այս պահի դրությամբ երևանցիներն առաջին տեղում են և երկրորդ տեղը զբաղեցնող շիրակցիներին գերազանցում են 103 միավորով:

Երևանյան թիմի մարզիչները հույս են հայտնել, որ երևանցի ընտանիքները կանեն հնարավորը, որպեսզի Հանրապետության նախագահի գլխավոր մրցանակը երկրորդ տարին անընդմեջ հանգրվանի Երևանի քաղաքապետարանում: Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում երեկվանից սկսվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների մրցելույթները: Այս մրցույթում ևս առաջատարը  երևանցիներն են:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ