Ա.Ա-2015.ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԼՔԵՑ ՊԱՅՔԱՐԸ
Արխիվ 12-16Ա.Ա-2015.ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԼՔԵՑ ՊԱՅՔԱՐԸ
Լաս Վեգասում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, մրցահարթակում արդեն ազատ ոճային ըմբիշներն են. Հայաստանի ներկայացուցիչ, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանին չհաջողվեց հաղթահարել 1/16 եզրափակչի արգելքը, հայ ըմբիշը 8:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թողրուլ Ասգարովին:
Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Դավիթ Սաֆարյանի մրցակիցը պուերտոռիկացի Ֆրանկլին Գոմես Մատոսն էր, որի նկատմամբ Սաֆարյանը հաղթանակ էր տարել 6:4 հաշվով:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝