«ԴԱ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Է ԵՂԵԼ, ԱՅԼ` «ԶՈՆ»»
Արխիվ 12-16«ԴԱ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Է ԵՂԵԼ, ԱՅԼ` «ԶՈՆ»»
Հունվարի 29-ին ռազմական ակադեմիայում դաժանաբար սպանված 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով նախաքննությունը երեկ ավարտվել է, նյութերը հանձնվել են կողմերին` ծանոթանալու համար: Նախաքննությամբ ի հայտ են եկել բազմաթիվ ապացույցներ, որոնք փաստում են, որ հանցագործները իրոք այն չորս անձինք են, ովքեր այս պահին կալանավորված են: Ավելին՝ մեղադրանքերը խստացվել են: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սպանված կուրսանտի հայրը` ԱՐԿԱԴԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:
- Ես տեսել եմ այդ երկտողը, դա իմ որդու ձեռագիրը չէր՝ մեկ: Եվ երկրորդը՝ անհնար էր, որ Հայկազս ինքնասպան լիներ: Հասկանալի էր, որ ուզում էին գործը այնպես տանել, որ հաստատվեր ինքնասպանության վարկածը, բայց նախաքննությամբ շատ-շատ բաներ են պարզվել: Այդ թվում, թե այդ չորսից որ մեկն է գրել այդ երկտողը եւ դեպքից ինչքան ժամանակ հետո: Քանի որ նախաքննությունն ավարտվել է, արդեն ես կարող եմ ասել նաեւ, թե ինչ երկտող են գրել էդ մարդասպանները Հայկազիս անունով: Երկտողում գրված է. «Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղղակի հոգնել եմ ու անհետաքրքիր է: Կներեք»:
- Ասացիք, որ մեղադրանքները խստացվել են:
- Այո, բոլոր չորսին էլ նոր մեղադրանքներ են ավելացել, որոնք ապացուցում են, որ մինչեւ Հայկազիս սպանությունը` չորս ամիսների ընթացքում ինչով են զբաղված եղել նրանք այնտեղ: Իսկ նախաքննությամբ պարզվել է` նրանց հիմնական զբաղմունքը եղել է ծեծը, ջարդը, կուրսանտներին նվաստացնելը: Դա նրանց համար ոչ թե ռազմական ինստիտուտ է եղել, այլ «զոն», որտեղ ուժ գործադրելով` փորձել են, կոպիտ ասած, «լավ տղա» ձեւանալ, որ մնացած էրեխեքը իրենց ենթարկվեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝