Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան

«ԽՈՍԵԼ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՒՂՂԱԿԻ, ՏԱՐՕՐԻՆԱԿ Է»

Արխիվ 12-16

«ԽՈՍԵԼ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՒՂՂԱԿԻ, ՏԱՐՕՐԻՆԱԿ Է»

 

Մամուլում օրեր շարունակ շրջանառվում են տեղեկություններ, թե Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը պաշտոնական այցով օրերս կլինի Հայաստանում: Ի վերջո, այս չարչրկված թեման որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, երեկ գործադիրի նիստից հետո լրագրողներս փորձեցինք պարզել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ, ինչպես նաեւ անդրադարձանք ԵՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցությանը.

 

–Հայաստան գալը ցանկացած քաղաքացու համար, որն ունի Ռուսաստանի Դաշնության անձնագիր, ազատ է: Ինչ վերաբերում է նրան, ինչ մամուլից ինքս էլ եմ լսել, թե իբր հրավիրվել է, ապա ասեմ, որ, ինչքանով ես տեղյակ եմ, որեւէ հրավեր չի եղել:
– Պարոն փոխնախարար, ՀՀ նախագահը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ սեպտեմբերի 15-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին մանրամասն կանդրադառնա սահմանին տիրող իրավիճակի: Ի՞նչ է այսօր Հայաստանն ակնկալում ՀԱՊԿ-ից:
– Պաշտպանության հարցում առաջին հերթին` մեր հույսը պետք է դնենք մեզ վրա: Իսկ ինչ վերաբերում է դաշնակից երկրների աջակցությանը, պայմանագրային պարտավորությունների կատարմանը, սա այլ հարց է: Այնուամենայնիվ,  պետք է ունենանք այն գիտակցումը, որ եթե որեւէ երկիր իր պաշտպանության հույսը դնում է ուրիշի վրա, ներողություն, սա կարող է շատ տխուր ավարտ ունենալ:
– Բայց չէ՞ որ ՀԱՊԿ-ը նաեւ ՀՀ անվտանգության երաշխավորն է:
– Ինչպես ասացի, մեր հույսն առաջին հերթին` մեզ վրա պետք է դնենք, բայց սա չի նշանակում, որ արտաքին մթնոլորտը չպետք է ձեւավորվի` կանխելու համար մեր հարեւանի հնարավոր արկածախնդրությունը: Եվ երկրորդ` Աստված չանի, եթե այդպիսի վիճակ լինի, բնական է, առաջին հակահարված տվողը մենք ենք լինելու մեր արկածախնդիր հարեւանին, բայց մեզ համար նաեւ կարեւոր է յուրաքանչյուր երկրի դերակատարությունը եւ առաջին հերթին այն երկրները, որոնց հետ մենք պայմանագրային հարաբերությունների մեջ ենք:
– Ի դեպ, այս օրերին տեսակետ է շրջանառվում, թե ՀԱՊԿ գագաթնաժողովին կարող է առաջարկ լինի Հայաստանին` զիջումների գնալու:
– Ի՞նչ զիջման մասին կարող է խոսք լինել, երբ կա մադրիդյան գործընթաց, կան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, եւ այդ ամենը մենք ընկալում ենք որպես մեկ միասնական փաթեթ, որտեղ կա ե՛ւ կարգավիճակի հարցը, ե՛ւ անվտանգության երաշխիքները: Ավելին` կան հարցեր, որոնք առաջին հերթին պետք է հետաքրքրեն Ադրբեջանին: Այնպես որ, խոսել միակողմանի զիջումների մասին, ուղղակի, տարօրինակ է:
– Անդրադառնանք նաեւ ԵՏՄ-ին. որքանո՞վ եք հավանական համարում առաջիկայում ԵՏՄ-Իրան ազատ առեւտրային հարաբերությունների ստեղծումը:
– Այդ հարցը հենց Հայաստանն է նախաձեռնել: Մենք մոտավորապես երեք ամիս կլինի, ինչ դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովին եւ առաջարկել, որպեսզի ԵՏՄ անդամ պետությունների եւ Իրանի միջեւ լինի ավելի արտոնյալ առեւտրային ռեժիմ: Նշեմ նաեւ, որ Իրանը մշտապես հետաքրքրված է եղել այս շուկայով, ու նրա համար նույնպես կարեւոր քայլ կլինի սա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված