Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊՈՒՐԱՆՔԸ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊՈՒՐԱՆՔԸ

 

Սահմանադրության նախագծի քննարկումները, կարծես թե, ուրվագծել են դասավորվածությունը: Մերկապարանոց «ո՛չ» ասողները հստակորեն հայտնվել են լուսանցքում` լինեն դրանք Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները, թե, այսպես կոչված, քաղաքացիական պայքարիստները: Իսկ ովքեր առաջարկություններ, դիտողություններ, ռեալ առարկություններ ունեն, հնարավորություն են ունեցել դրանք ներկայացնելու: Խորհրդարանում ներկայացված կուսակցությունները ամեն ինչ ներկայացրել են ՀՀ նախագահին, իսկ ոչխորհրդարանականները` ՀԿ-ները` հանձնաժողովին ԱԺ լսումների ժամանակ:

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «ՓՐԿՉԻ» ԴԵՐՈՒՄ
Եվ ահա, ՀԱԿ-ում լրիվ խանդավառվել են այն հանգամանքով, որ իրենց դիրքորոշմանը միացել է մինչ այդ սովորաբար լռող կամ անորոշ ոչինչ չասող ֆրազներով խոսող ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Սա այն դեպքն է, երբ մնում է ասել` ողբամ ձեզ: Քանզի Ս. Դեմիրճյանի վրա հույս դնողը գլխանց քաշված էր անգամ այն ժամանակ, երբ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը սեփական զորության գագաթնակետին էր: Ցանկացած ներուժ փոշիացնելը Ստեփան Կարենիչի մոտ ստացվում է ամենահանճարեղ ձեւով, եւ, օրինակ, 2003-ի նախագահական ընտրություններից հետո կային հանձնաժողովականներ, որ մտերմիկ զրույցների ժամանակ խոստովանում էին, որ նաեւ լցոնումներ էին անում Ստեփան Դեմիրճյանի օգտին, որպեսզի հենց նա` որպես թույլ եւ ոչ վճռական կերպար, Ռոբերտ Քոչարյանի հետ հայտնվի երկրորդ փուլում եւ դյուրությամբ տանուլ տա:
Դե, եթե այդ մարդը կարողացավ հզոր ընդդիմադիր շարժումը փոշիացնել այն պահին, երբ երկրի նախագահ ընտրվելու շանս ուներ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի «ոչ»-իստների առանց այդ էլ չեղած ներուժի հետ հիմա:
Ինչ վերաբերում է գրանտակերներից բաղկացած «քաղաքացիականներին», ապա նրանք միայն «Ֆեյսբուքում» են առյուծ կտրող, իսկ իրականում տակը չկա ո՛չ ուժ, ո՛չ գործելու վճռականություն: Ու «ոչ»-ի շարժմանը ոչինչ չի օգնի, այդ թվում եւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կողմից էլեկտրաէներգիայի սակագների պահանջին սահմանադրությունը մերժելու պահանջ միացնելը:

«ՈՉ թալանին»-ը «Ոտքի՛, Հայաստան»-ին միանալու խնդիրն էլ, կարծես թե չի ստացվում համակարգողների մեջ էլ ինչ-ինչ տարաձայնություններ են գոյացել... Համ էլ զուտ հիմնական «էլեկտրական» պահանջով փողոցային ակցիաների համար այս ուրբաթն ընտրված է լրիվ անկապ: Աուդիտի արդյունքից դեռեւս վաղ է խոսել, քանզի ոչինչ հայտնի չէ, գումարած դրան` բավականին մեծ է հավանականությունը, որ սակագնի բարձրացում այդպես էլ չլինի, քանզի Սարգսյան-Պուտին հանդիպմանը այդ հարցն էլ է բարձրացվել: Բայց արի ու տես, որ հենց անկապ պահին կոչ է հնչում դուրս գալ փողոց, եւ նման է, որ տվյալ պարագայում սակագնի հարցը լոկ խայծ է, իսկ հիմնական նպատակը Սահմանադրությանը «ո՛չ» ասելն է:
Սակայն ՀՀ հասարակ քաղաքացիները` նախեւառաջ մեր հրաշալի երիտասարդությունը, ինչպես ամռանը վճռականորեն լցրեցին ամբողջ Բաղրամյան պողոտան, նույն ձեւի էլ հոտառություն ունեն կեղծիքի հանդեպ եւ դժվար թե ցանկություն ունենան օգտագործվել ինչ-ինչ քաղաքական խաղերի համար: Հիշենք թեկուզ, թե ինչպես էին Բաղրամյան պողոտայում վերաբերվում գործնականում բոլոր քաղաքական գործիչներին, ինչպես այդտեղից վռնդեցին Հայրիկյանին` ոտատակ տալով նրա բերած Եվրամիության դրոշները: Այնպես որ, սակագնի պոչից սահմանադրություն կպցնելը` որպես հետեւանք, կունենա սակավամարդությունը: Այսինքն` «նարնջագույն» ուժերը թեկուզ մեջտեղից պատռվեն, սահմանադրական հանրաքվեն տապալել չեն կարող:
Դե, իսկ կատարյալ քաղաքական դիակի վերածված ՀԱԿ-ի նավթալինոտ գործիչները թող շարունակեն փրկության հույսեր ակնկալել Ստեփան Դեմիրճյանից, ով անպայման ինչ-որ պահի ամեն ինչ «բրախ» տալով` գնալու է «չայ խմելու»:

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» ԿԿԱՅԱՆԱ՞, ԹԵ` ՈՉ
Մինչ «ռեբրենդինգ» անցած եւ ՀԱԿ վերանվանված ՀՀՇ-ն արդեն ոչ թե նեխած, այլ լրիվ կմախքացած քաղաքական դիակի վիճակում է, նույն «ռեբրենդինգի» ուղին բռնել է ՕԵԿ-ը: Դե պարզ է, նրանց «հերթական» երկրորդ շնչառության գրավականն էլ մարտ ամսին ՀՀ քաղաքական դաշտ մուտք գործել պատրաստվող Արա Աբրահամյանն է:
Քայլերի հաջորդականությունը բավականին պարզ է: Սկզբում ՕԵԿ-ի շուրջ հավաքվեցին մանր-մունր կուսակցություններ եւ տարբեր ՀԿ-ներ, ու այդ ամենը հռչակվեց «Հայկական վերածնունդ» շարժում: Դե անունն էլ բավականին ստանդարտ է, զորօրինակ` գոյություն ունի «Վրացական վերածնունդ», այսինքն` դա ստանդարտ արեւմտյան քաղտեխնոլոգիայի արգասիքն է, իսկ իրենց առասպելական քծիբությամբ հայտնի արեւմտյան հիմնարկները տնտեսում են անգամ շարժումների անունների ու խորհրդանիշների վրա:
Իսկ հիմա էլ հայտնի է դարձել, որ ՕԵԿ-ը մտադիր է վերածվել «Հայկական վերածնունդ» անունով կուսակցության: Մոտավորապես նույն «ռեբրենդինգն» է, ինչ ՀՀՇ-ի պարագայում: Սկզբում` 2008-ի արյունոտ մարտի 1-ից հետո Լեւոն Ակոպիչի շուրջ ձեւավորվեց «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, որ բաղկացած էր 18 կուսակցություններից եւ անհայտ քանակի ՀԿ-ներից, իսկ հետո ՀՀՇ-ն վերանվանվեց ՀԱԿ կուսակցություն: Ու երեւի թե կարելի է ենթադրել, որ ՕԵԿ-ի «ռեբրենդինգն» էլ ի վերջո նույն արդյունքը կունենա, ինչ ՀՀՇ-ականների պարագայում:
Սակայն կան եւ տարբերություններ: Տվյալ դեպքում ավելի շուտ ոչ թե շարժումը վերածվելու է կուսակցության, այլ նույնանուն շարժումն ու կուսակցությունը 2017-ի ընտրություններին ընդառաջ գործելու են զուգահեռ եւ սերտաճած: Պարզապես, Արա Արշավիրիչը, ով իրավաբանորեն չի կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ էլ վարչապետի թեկնածու, շատ հարմարավետորեն կհռչակվի «Հայկական վերածնունդ» շարժման առաջնորդ: Ու, ըստ ամենայնի, կներգրավվեն եւ նոր դեմքեր, միգուցե` անվանի մտավորականներ:
Ճակատագրի հեգնանքով Արա Աբրահամյանի նախագծերի հետ մամուլում կապակցվում է եւ Ստեփան Դեմիրճյանի անունը: Հիշենք, թե ինչպես էր հիշատակվում ոչ միայն Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան-Ռոբերտ Քոչարյան եռյակը, այլեւ Արա Աբրահամյան-ՕԵԿ-ՀԺԿ-ՀԴԿ հնարավոր սխեման: Համենայնդեպս, եթե հանկարծ Արա Աբրահամյանի շարժման մոտ հրաշքով գոյանա ԱԺ մեծամասնություն վերցնելու թեկուզ փոքրիկ շանս, ապա Ստեփան Դեմիրճյանը շատ հարմար կարող է լինել որպես վարչապետի թեկնածու: Չէ՞ որ կամային հատկություններ չունեցողները շատ հարմար են արտաքին ստվերային կառավարման համար:
Բայց վերադառնանք առավել ռեալ տարբերակների: Ինչեւէ, ՕԵԿ-ը, որին 2008-ին ԼՏՊ-ն կպցրել էր «ԱԽՔ» պիտակը, «ռեբրենդինգի» եւ թարմ դեմքեր ներգրավելու միջոցով, առավել եւս Արա Աբրահամյանի վիթխարի կարողության առկայությամբ կկարողանա լուծել խորհրդարանում լինելու խնդիրը: Սակայն քանի՞ մանդատ կկարողանան վերցնել: Համ էլ, ՕԵԿ-ի պարագայում նաեւ կողմնորոշվելու հարց կա` Քոչարյանի դերակատարություն նախատեսո՞ղ սցենարով գնալ, թե՞ առանց էքս-նախագահի դերակատարության: Այս պահի դրությամբ Քոչարյանի վերադարձը` հրապարակային քաղաքականություն, ինչպես ինքը խոստովանեց, անորոշ է:
Իսկ այժմ, թերեւս, Արթուր Բաղդասարյանը մի որոշ ժամանակ կձգի Սահմանադրության վերաբերյալ «չկողմնորոշվածության» կարգավիճակը: Կողմնորոշումը այդ կուսակցության մոտ ակնթարթորեն կծնվի թերեւս մոտավորապես նույն ժամանակ, երբ կհրապարակվի Քոչարյանի հարցազրույցն ամբողջությամբ, այսինքն` հոկտեմբեր-նոյեմբերին: Եվ, ըստ իրավիճակի էլ, «Հայկական վերածնունդ» վերանվանվելով` վերածնվելու ձգտող ՕԵԿ-ը կկատարի իր հաշվարկը, թե ինչպիսի դիրքորոշումը Սահմանադրության վերաբերյալ առավելագույն դիվիդենտներ կբերի` ԱԺ ընտրություններին ընդառաջ: Ընթերցողը կհարցնի` իսկ սկզբունքնե՞րը, գաղափարնե՞րը: Դրա պատասխանն էլ հայտնի խոսքն է, որ այդքան տարածված է Արեւմուտքում. «Միայն բիզնես, անձնական ոչինչ»: Իսկ քաղաքականությունը, ինչպես հայտնի է, բիզնեսի ամենաեկամտաբեր տարատեսակն է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված