ՍԻՄ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ՍԻՄ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Այսօր ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ-ի Արաբկիրի համայնքային կազմակերպության ժողովը, որտեղ քննարկվեցին սահմանադրության բարեփոխման հետ կապված հարցեր: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ ՍԻմ-ի առաջարկությունների վերաբերյալ սահմանադրական հանձնաժողովի արձագանքները, այնուհետեւ պատասխանեց ՍԻՄ անդամների հարցերին: Ելույթներով հանդես եկան ՍԻՄ Արաբկիրի կազմակերպության խորհրդի անդամներ Վալերի Պետրոսյանը եւ Լեվոն Ղուկասյանը:ՍԻՄ լրատվական ծառայություն
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝