Նոր նշանակումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում եւ Հայոց եկեղեցու թեմերում
Արխիվ 12-16ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԵՄԵՐՈՒՄ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգեւոր սպասավորների նոր նշանակումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում եւ Հայոց Եկեղեցու թեմերում: Այս մասին տեղեկացանք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Եվ այսպես` Հոգեշնորհ Տ. ԽՈՐԵՆ վարդապետ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. ԳԵՂԱՐԴ քահանա ՂԱԲԱՂՅԱՆԸ, ազատվելով Հնդկաստանի հայոց հոգեւոր հովվությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արմավիրի թեմում:
Արժանապատիվ Տ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ով, ի դեպ, ter-hambardzum.net վարկանիշային հոգեւոր կայքի հիմնադիրն ու խմբագիրն է,
ազատվելով Բանակի հոգեւոր առաջնորդությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգում:
Կատարվել են նաեւ 2015 թ. հուլիսի 26-ին քահանայական ձեռնադրություն ստացած քահանաների նշանակումներ:
Արժանապատիվ Տ. ԹԱԴԵՈՍ քահանա ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Արժանապատիվ Տ. ԹՈՐԳՈՄ քահանա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. ԱՐՇԱՎԻՐ քահանա ԱՍԱՏՐՅԱՆԸ` Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ. ՊԱՐԳԵՎ քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆԸ` Սյունյաց թեմում, Արժանապատիվ Տ. ԿԱՐԱՊԵՏ քահանա ՂԱՐԻԲՅԱՆՆ իր հոգեւոր ծառայությունը կբերի Ուկրաինայի հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. ԱԲՐԱՀԱՄ քահանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` Գուգարաց թեմում:
Իսկ մեզ մնում է ուժ ու կորով մաղթել եկեղեցականներին, որպեսզի նոր պարտականություններով շարունակեն իրենց հոգեւոր ծառայությունն` ի նպաստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ու քրիստոնեա ժողովրդի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk