ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ԴՈՒՔ ԳՆԱՑԵՔ ՁԵՐ ԾՐԱԳԻՐԸ ՆԱՅԵՔ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ. «ԴՈՒՔ
ԳՆԱՑԵՔ ՁԵՐ ԾՐԱԳԻՐԸ ՆԱՅԵՔ»
ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսօր արձագանքեց «Ժառանգություն», խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի քննադատությանը, որն ուղղված էր ՀՀԿ-ին եւ նրա ղեկավարին. «Տիկին Փոստանջյան, դուք ՀՀԿ-ից եք խոսում, բայց մի հատ «Ժառանգությանը» նայեք: Ինձ ստիպում եք, որ այնպիսի մի հարթություն մտնեմ, որ այսօրվա խնդիրը չէ: Ձեր խմբակցությունը գնում է հանդիպման, ասում եք՝ որոշում չի եղել (նկատի ունի <Ժառանգության> խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին եւ խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հանդիպումը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ, խմբ.) : Հիմա ձեր տեղը որոշում կայացնենք, որ օրինակա՞ն լինի: Խոսում եք կառավարման խորհրդարանական ձեւից, ասում եք՝ դեմ եք: Մի հատ ձեր նախընտրական ծրագրերը նայեք: Միգուցե մոռացե՞լ եք արդեն»:
«Դրա համար եմ ասում, որ բոլորը գան հրապարակավ խոսեն»,- արձագանքեց Փոստանջյանը՝ նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի հանրությանը հուզող նոր Սահմանադրությանն առնչվող հարցերին:
«Ախր ձեզ համար հրապարակավը որն է, շոուներ անելը: Լավ, ես ինձ մոտ նշումներ եմ արել, որոնց ես հրապարակավ կանդրադառնամ»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը:
Իսկ Զ. Փոստանջյանն էլ հայտարարեց, որ վերոնշյալ իրենց խմբակցության անդամների հանդիպումը <Ժառանգության> տեսակետը չէ, քանի որ իրենց կուսակցությունում նման հանդիպման հետ կապված նիստ եւ որոշում չի եղել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk