ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Արխիվ 12-16ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Այսօր Ազգային Ժողով էին եկել խաղաղ պայմաններում բանակում սպանված զինծառայողների մայրերը, որոնց վերաբերյալ պետք է հարց հնչեցնի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Փոստանջյանը պահանջելու է առանձին հանձնաժողով, որտեղ առանձին կլսվի ու կքննվի սպանված զինծառայողների գործը՝ հաշվի առնելով, որ ծնողները տարիներ շարունակ դժգոհ են գործերի քննությունից, իրավապահների աշխատանքից: Մայրերը «Իրավունք»-ին փոխանցեցին, որ շարունակելու են իրենց պայքարը մինչեւ վերջ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝