ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՎԱԾ ԵՆ
Արխիվ 12-16ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈԼՈՐ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՎԱԾ ԵՆ
Այսօր Աժ-ում քննարկվում է նոր սահմանադրության նախագիծը, որին մասնակցում են պատգամավորներ եւ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը: Իր խոսքում Վ. Պողոսյանն ասաց, որ կիսանախագահական համակարգը բարելավելու բոլոր հնարավորությունները սպառված են եւ պատահական չէ, որ նոր սահմանադրությամբ անցում է կատարվելու խորհրդարանական կառավարման համակարգին: Նախագահի ներկայացուցչի խոսքով՝ նոր սահմանադրությամբ ուժեղացված են դատական իշխանության անկախության երաշխիքները: Վ. Պողոսյանը կարեւորեց նաեւ ընդդիմությանը տրվող հնարավորությունները, մասնավորապես Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր, իսկ խորհրդարանի հանձնաժողովներ ձեւավորելիս պետք է համամասնություն պահպանվի: «Կարեւոր է, որ նոր սահմանադրությունը լինի հասարակական համաձայնության արդյունք, առավեւ եւս, որ ժողովուրդը նոր սահմանադրությամբ անմիջականորեն մասնակցելու է երկրի կառավարման գործընթացին»,- եզրափակեց հանձնաժողովի անդամը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk