ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը Մասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան Frankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն է ԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS News Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարները Ռուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր «Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են «Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ «Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերով

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՀԱՄԱՐՈՒՄ

 

Երեկ ԱԺ-ի Գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովում ՕԵ խմբակցության  ղեկավար Հեղինե Բիշարյանը  հայտարարել է, որ կոռուպցիայի առումով մայր բուհը առաջատար դիրքերում է: ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարել է, որ ԵՊՀ-ն հեռու է առաջատար բուհ լինելուց եւ աշխարհի 500 առաջատար բուհերի ցուցակում ընդգրկված չէ: «Իրավունք»-ն այս առնչությամբ զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

- Պրն Սիմոնյան, պատգամավորներ  Հեղինե Բիշարյանն ու Վահե Էնֆիաջյանի  վերոնշյալ հայտարարություններին ինչպե՞ս կարձագանքեք:

- Հեղինե Բիշարյանի հայտարարությունն անպատասխանատու է: Չունենալով որեւէ փաստ` այդ հայտարարությունները ոչ կոռեկտ եմ համարում եւ անլուրջ:  Նման հայտարարությանը պատասխանելու բան չունեմ: Դա թողնում եմ իր խղճին:

Ինչ վերաբերում է Վահե Էնֆիաջյանի հայտարարությանը, ապա նա պետք  է ասի` ինչ սկզբունքով են ընտրվել այդ 500 բուհերը: Ես գիտեմ` ինչ ձեւով են ընտրվում բուհերը: Պրն Էնֆիաջյանը թող ասի այդ 500-ի բուհերի  ցուցակի մասին եւ ասի, թե ինչ հիմքով են ընտրվել: ԵՊՀ-ն չի կարող մտնել այդ 500-ի մեջ, քանի որ քսան միլիոն դոլար բյուջե   ունեցող մեր համալսարանը չի կարող մրցել 2-3 մլրդ դոլար եւ ավելի  բյուջե ունեցող համալսարանների հետ: Ավելին` այն հիմքերը, թե ինչ սկբզբունքով են ընտրվում այդ 500  բուհերը, օբյեկտիվ չեն: Մեր տարածաշրջանում ԵՊՀ-ն առաջին, երկրորդ տեղում  է, այն էլ` տարբեր  ռեյտինգներով: Վահե Էնֆիաջյանն ինձ համար կոմպետենտ մարդ չէ եւ այդ հեղինակությունը չունի կրթության ոլորոտում, որ նման հայտարարություններ անի ԵՊՀ-ի մասին:

- Եթե Դուք տիկին Բիշարյանի հայտարարությունն անպատասխանատու եք համարում,  ի՞նչ կասեք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի  այն հայտարարության  վերաբերյալ, որտեղ ասվում է` կոռուպցիան մի երեւույթ է, որի դեմ պետք է անշուշտ պայքարել եւ պայքարել միասին: Ըստ էության, պատգամավորի հայտարարությունը չի  հերքում նախարարը:

- Իսկ ո՞վ է հերքել, որ մեզ մոտ կոռուպցիա կա, այդ թվում` բարձրագույն կրթության  համակարգում: Ո՞վ է դա հերքել: Խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարելն է ու այն արմատախիլ անելը: Համալսարանի խնդիրն է աշխատել բաց, թափանցիկ, իր հնարավորությունների սահմանում տալ որակյալ կրթություն: Հիմա իրենք`Բիշարյանն էլ, Էնֆիաջյանն էլ, ինչ ուզում են, թող ասեն: Փաստն այն է, որ ԵՊՀ-ի շրջանավարտները փնտրված են ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում: ԱԺ-ն թող մտածի, թե ինչով կարող է օգնել բարձրագույն կրթությանը, ինչպես կարող է բարձրագույն կրթության օրենսդրության միջի հակասություններն ուղղել, այլ ոչ թե հայտարարություններ անել, որոնք, կարծում եմ, կոռեկտ չեն:

- Տիկին Բիշարյանի հայտարարությունը փաստորեն այնքան էլ անպատասխանատու չէ, եթե Դուք չեք հերքում, որ ԵՊՀ-ում կոռուպցիա կա:

- Բայց ով կարող է հերքել դա: Սակայն ուղիղ ասել, որ ԵՊՀ-ում կոռուպցիա կա, նա պետք է կարողանա ապացուցել դա: Երկրորդ` ասել, որ ԵՊՀ-ն առաջնակարգ բուհ չէ, քանի որ կա այնտեղ տարածված է կոոռուպցիա, պատգամավորի համար  ոչ մտածված եւ անպատասխանատու հայտարարություն է:

- Վերջին օրերին լուրեր տարածվեցին, թե  ԵՊՀ ուսանողներին  ճնշում են եւ թույլ չեն տալիս մասնակցել  քաղաքացիական անհնազանդության միջոցառումներին,  բողոքի ակցիաներին:

- Այդպիսի բան գոյություն չունի, քանի որ ԵՊՀ-ի ղեկավարությունն այնքան գործ ունի անելու, որ նրան չեն հետաքրքրում  իր դասախոսների եւ ուսանողների  քաղաքական հայացքները: Դա նրանց  անձնական գործն է, դասերից դուրս ինչ ուզում են, թող անեն: Դասերի ժամանակ եւ համալսարանի ներսում քաղաքականությամբ զբաղվելը, այո, արգելում ենք, որովհետեւ դա օրենքի պահանջն է:

- Ասում են`ճնշումներն ուսանողների վրա ուսխորհուրդների միջոցով է արվում:

- Չկա նման բան: Մեր ուսխորհուրդն ապակուսակցականացված է: Հերիք է, էսպես ասեցին, էնպես ասեցին: Կոնկրետ ասեք`ում մասին է խոսքը, ուսանողական  որ լիդերն է, որ զբաղվում  է քաղաքականությամբ,  ես պատասխան կտամ: Մենք կուսակցական լիդերներ չունենք:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումՍեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգանFrankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն էԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS NewsԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարներըՌուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր«Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են«Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ«Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերովՊարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին«Փաստ». «Ուժեղ Հայաստանը» ինչպես է մտածում պահել Տիգրանաշենը Իրանական աղբյուրները հետաքրքիր դրվագ են ներկայացնում Փաշինյանի եւ Փեզեշքյանի հանդիպումից (Տեսանյութ)Թրամփը Սի Ցզինպինի այցն ԱՄՆ շատ արդյունավետ է համարում (Տեսանյութ)Թրամփն առաջարկել է Զելենսկուն՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում. BloombergԹրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված