"ԷՋԻՍ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԱԿԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՏ ՄԵԾ Է". ԿԳ ՆԱԽԱՐԱՐ
Արխիվ 12-16«ԷՋԻՍ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆԸ
ՉԱՐԱԿԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՏ ՄԵԾ Է». ԿԳ ՆԱԽԱՐԱՐ
Օրերս ԿԳ նախարար Արմեն աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր կատարել, որտեղ նշված է. «Արդեն որերորդ օրն է, ինչ ՖԲ-ից ահազանգեր եմ ստանում, որ ինչ-որ մարդիկ փորձում են կոտրել իմ ֆեյսբուքյան էջը: Կարող եմ միայն կռահել, թե ով և ինչ նպատակներով է դա անում: Բայց դե մենք էլ սարի պես տղա, անվտանգության փորձագետ ունենք»:
iravunk.com-ը նախարարից հետաքրքրվեց, թե հատկապես ում վրա է կասկածում այդ երեւույթի հետ կապված: «Վերջին 10 օրերի ընթացքում, պարբերաբար իմ էլեկտրոնային հասեցի եւ ֆեյսբուքյան էջիս վրա ստանում էի ահազանգեր, որ ինչ որ անհայտ տեղերից ցանկանում են մտնել եւ կոտրել իմ էջը, փոխել գաղտնաբառը: Անմիջապես զանգահարեցի փորձագետ Սամվել Մարտիրոսյանին, ով ինձ մասնագիտական խորհուրդներ տվեց, որպեսզի ամրացնեմ իմ անձնական մի շարք էջերը, ինչի համար շնորհակալ եմ: Մոտավորապես կռահում եմ ովքեր են, բայց չեմ ասի»:
Թե ինչի համար են գնում այդ քայլին նախարարը տվեց հետեւյալ պարզաբանումը.«Հայկական ֆեյսբուքյան տիրույթում, ի դեպ, դա ես չեմ ասում, այլ վիճակագրությունն է այդպես փոխանցում, իմ էջը ամենապոպուլյար եւ ամենամեծ թվով հետեւողների էջերից է, հայտնի հրապարակային կերպար եմ եւ ակնհայտ է, որ էջիս օգտագործման գայթակղությունը չարակամների կողմից, մեղմ ասած, կարող է մեծ լինել»: Նախարարի կարծիքով նրա մասին արկաբեկիչ բաներ տարածելու, կամ պարզապես էջը վերացնելու նպատակ է եղել. «Ակնհայտ է, որ եթե էջս վերացնեն ես ստիպված եմ լինելու նորից, զրոից աշխատեմ եւ աուդիտորիա հավաքեմ: Երբեմն լրագրողները կատակով նույնիսկ ասում են, որ իմ ֆեյսբուքյան էջը լրատվական գործակալություն է»,- եզրափակեց նախարարը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk