Վեճեր, սադրանքի փորձեր եվ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

համագործակցության զարգացումը

Արխիվ 12-16

Գ. ՍԱՀԱԿՅԱՆԸ կարեւորել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ մշակութային եւ տնտեսական  համագործակցության զարգացումը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության զարգացումը հատկապես մշակութային եւ տնտեսական ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահն իր աջակցությունն է հայտնել դեսպան Իգոր Նազարուկին դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվելիք համատեղ ծրագրերի հարցում՝ համոզմունք հայտնելով, որ դրանով առավել կամրապնդվեն հայ-բելառուսական երկկողմ կապերը:

Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ