ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԻՄՅԱՆՑ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԻՄՅԱՆՑ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ»
Նոր Սահմանադրության տեքստի մասին քննարկումները շարունակվում են: Տեքստին դեմ եղողները քաղաքական ու հանրային ձեւաչափերով փորձում են ճակատներ ստեղծել: Քաղաքական դաշտում դա փորձում է անել ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»: Օրեր առաջ Աժ-ում կազմակերպվել էին լսումներ նոր Սահմանադրության մասին, որին մասնակցում էր նաեւ ՀԱԿ-ը, ով սկզբունքորեն դեմ է այս նախագծին: Ժողովրդական ասացվածք` «չէ, չեմ ուզում, գցի գրպանս»` տեղին չէ՞ հիշել: ՀՀԿ պատգամավոր, ՀՔԴ կուսակցության Խոսրով Հարությունյանի կարծիքով ՀԱԿ-ը դեֆակտո մասնակցեց նոր Սահմանադրության քննարկումներին: Թե ինչ հայտարարեցին, դա այդքան էլ էական չէ: Նոր Սահմանադրության տեքստի քննարկմանը մասնակցելը բխում է հենց իրենց շահերից:
ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միասնական «ոչ»-ի ճակատի ստեղծումը պատգամավորը հնարավոր չի համարում, ավելին` ցանկացած ճակատ նոր Սահմանադրության դեմ ձախողված է համարում: Եվ դա պայմանավորված է այդ կուսակցությունների եւ նրանց առաջնորդների միմյանց հանդեպ ունեցած խոր անվստահությամբ: «Կամ գուցե ՀԱԿ-ը գտնում է, որ «Ժառանգությունն» ինչ ուժ է, որ նրա հետ էլ համագործակցեն»,- եզրափակեց քաղաքական գործիչը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk