ՄԻՆՉ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ՀՈՍԱՆՔԻ ԳՆԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Արխիվ 12-16ՄԻՆՉ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ՀՈՍԱՆՔԻ ԳՆԻ
ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Այսօր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին խնդրեց ներկայացնել ՀԷՑ-ում աուդիտորական ընկերության աշխատանքների ընթացքը:
««Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ն, ըստ պայմանագրի, արդեն սկսել է իր աշխատանքները: 2 օր առաջ հանդիպում է տեղի ունեցել ՀԾԿՀ-ի մասնագետների հետ: Երեկ ամբողջ օրը հանդիպումներ են ունեցել կարգավորող մարմինների հետ: Ըստ պայմանագրի` գործընթացը պետք է տեղի ունենա փուլերով: Առաջին փուլն ավարտվում է սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլը` հոկտեմբերի վերջին, երրորդ փուլը` նոյեմբերի վերջին»,- տեղեկացրեց Գաբրիելյանը: Փոխվարչապետը նշեց, որ 3 փուլերի ընթացքում տրվելու բոլոր հարցերի պատասխանները. «Կատարվելու է նաև ՀԾԿՀ ուղարկված հայտի վերանայում, ինչպես նաև հայտում ներառված հիմնավորումների վերաբերյալ ուսումնասիրություն»:
Վարչապետը հետաքրքրվեց, թե երբ պատրաստ կլինի սակագնի հիմնավորվածության վերաբերյալ որոշումը. «Մինչև սեպտեմբերի վերջ կունենանք սակագնի հիմնավորվածության վերաբերյալ տեղեկատվություն»,- պատասխանեց փոխվարչապետը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk