«ԵԹԵ ԱԼԻԵՎԻ ՎԻԶԸ ՉՊՈԿԵՆ…»
Արխիվ 12-16«ԵԹԵ ԱԼԻԵՎԻ ՎԻԶԸ ՉՊՈԿԵՆ…»
Արտակարգ եւ լիազոր դեսպան, վերլուծաբան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի, «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման եւ ԼՂ խնդրի մասին, ասաց, որ լարվածությունը պահպանվում է: Ազատագրված Արցախի տարածքները ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցությունները ռեալ չի համարում, քանի որ ՌԴ-ը մեծ ակնկալիք եւ մեծ օգուտ չի կարող ունենալ: Հայաստանն է ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը, իսկ Ադրբեջանը` իրավիճակային հաճախորդ:
Եթե հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը լարվի, վերլուծաբանը չի կարծում, որ ՀԱՊԿ-ը զորք տեղակայի սահմանում:
Արման Նավասարդյանի խոսքով` «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման ազդեցության տակ կարող են հայտնվել Թուրքիան, Ադրբեջանը: «Եթե Պուտինը հիմա օգնում է Սիրիային, միայն նրա համար, որ Չեչնիային հեռու պահել «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորումից: Ինչ տեղի կունենա, եթե Ադրբեջանը հայտնվի իսլամական պետության կոչվող ահաբեկչական խմբավորման ազդեցության տակ: Ալիեւի վիզը չպոկելու դեպքում նա կարող է անցնել իսլամիստների կողմը եւ նրանց հարվածն ուղղի Հայաստանի վրա: Այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք»,- եզրափակեց պրն Նավասարդյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
