ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԵՄ Է ՄԻԱՍԵՌԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Արխիվ 12-16ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԵՄ Է ՄԻԱՍԵՌԱԿԱՆ
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Հայ-ադրբեջանական սահմանում առաջացած լարված իրավիճակի ընթացքում հանրության մի հատվածի կողմից հարց հնչեց, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը, որի անդամ է նաեւ Հայաստանը, չի միջամտում:
«Իրավունք»-ն այս հարցն ուղղեց ՀՀԿ պատգամավոր, ՀՔԴՄ ղեկավար Խոսրով Հարությունյանին ասուլիսի ժամանակ: ՀԱՊԿ-ում կան ընթացակարգեր, որոնցով էլ կարգավորվում է միջամտության խնդիրը: Էնպես չէ, որ տղերք, եկեք մի քիչ միջամտեք: Նախ պետությունը պետք է դիմի ՀԱՊԿ-ին, հիմնավորի ՀԱՊԿ-ի միջամտության անհրաժեշտությունը: Դրանից հետո միայն ՀԱՊԿ-ը կսկսի գործել:
Պատգամավորը, լինելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջազգային հարցերի հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կարծում է, որ ՀԱՊԿ-ը պետք է հասկանա` Հայաստանի սահմաններին սպառնացող ցանկացած վտանգ սպառնալիք է կոլեկտիվ անվտանգությանը: «Եթե այս ընկալումը չկա, էապես նվազում է կոլեկտիվ անվտանգության դերակատարությունը»,- կարծում է Հարությունյանը:
Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին եւ Վենետիկի հանձնաժողովի անդամների` միասեռական ամուսնության մասին պնդումներին, կուսակցության ղեկավարը նախ ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը չի պնդում այդ կետը նոր Սահմանադրության մեջ ներառելը, ապա ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը պարտադրանք ներկայացնելու իրավասություն չունի: «Ես դեմ եմ միասեռական ամուսնություններին: Ոչ միայն դեմ եմ, այլեւ առիթ եմ ունեցել ասելու` դա հիվանդություն է: Միայն հիվանդ մարդիկ էդպես կմտածեն»,- եզրափակեց Հարությունյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk