Արդարադատության նոր նախարարը գործադիրում իր առաջին նիստին կներկայանա 6 որոշման նախագծով
Արխիվ 12-16ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՐԾԱԴԻՐՈՒՄ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ 6 ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ վաղը ներկա կլինի իր մասնակցությամբ կառավարության առաջին նիստին: Ի դեպ, Ա. Հովհաննիսյանը արդեն իսկ սկսել է ակտիվորեն զբաղվել իր նախարարական պարտավորություններով ու միանգամից պատրաստվում է գործադիրին ներկայացնել 6 որոշման նախագիծ (օրակարգի 5-10-րդ հարցերը): Նշենք, որ դրանցից երեքը վերաբերում են որդեգրումներին, իսկ մյուս երեքը հետեւյալն են`
5. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծի մասին:
6. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին:
7. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk