Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

Իսպանական մրցույթում մեր տարածաշրջանը կներկայացնի լողափային բոդիբիլդինգի Հայաստանի բացարձակ հաղթողը

Արխիվ 12-16

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԼՈՂԱՓԱՅԻՆ ԲՈԴԻԲԻԼԴԻՆԳԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹՈՂԸ

 

Հոկտեմբերին Իսպանիայում կայանալիք «Best Male and Female Model World» միջազգային մրցույթում Հայաստանը եւ մեր տարածաշրջանը կներկայացնի «Costa Blanca Fashion Week»-ի հայաստանյան նախընտրական փուլը հաղթահարած լողափային բոդիբիլդինգի Հայաստանի բացարձակ հաղթող ՎԼԱԴ ԽԱՌԱՏՅԱՆԸ:

«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով մրցույթին` Վ. Խաչատրյանը առաջին հերթին նշեց, որ նախընտրական փուլն այդքան էլ հեշտ չէր հաղթահարել, քանի որ մասնակիցների մեջ եղել են շատ արժանիներ.

- Ինձ համար այս մցրույթը մեծ նշանակություն ունի, որովհետեւ ներկայացնելու եմ մեր տարածաշրջանը, որի մեջ իր առանձնահատուկ եւ կարեւոր տեղն ունի մեր երկիրը: Սա արդեն իսկ պարտավորեցնող է ինձ համար: Այս մրցույթն իմ առաջին փորձն է այս բնագավառում, թեպետ այլ բնագավառներում հաջողություններ ունեցել եմ: Ինչպես գիտեք, այս տարի դարձա լողափային բոդիբիլդինգի Հայաստանի բացարձակ հաղթող եւ պատրաստվում եմ 2016 թվականին մասնակցել աշխարհի առաջնությանն ու փորձել մեր երկրի պատիվը բարձր պահել հեղինակավոր «Միստեր Օլիմպիա» մրցույթում: Հուսամ` Իսպանիայում կայանալիք մրցույթն իմ կյանքում մոդելային գործունեության սկիզբը կլինի:

- Որքանո՞վ է մոդելային արվեստը Ձեզ համար համատեղելի բոդիբիլդինգի հետ:

- Ամեն դեպքում, փորձում եմ համատեղել, որովհետեւ երկուսի դեպքում էլ մեծ տեղ է տրվում արտաքին տեսքին եւ գեղեցիկ մարմնի առկայությանը: Ի դեպ, դրանք իմ միակ զբաղմունքները չեն, մասնագիտությամբ իրավագետ եմ` չորրորդ կուրսի ուսանող, եւ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Այնպես որ, մոդելային արվեստը դեռեւս հոբբի է ինձ համար, քանի որ ունեմ իմ մասնագիտությունը, սակայն չեմ շտապում որոշումներ կայացնել: Ինձ թվում է` կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի ապագայում:

- Ինչպիսի՞ տրամադրվածություն ունեք ընդհանրապես իսպանական մրցույթի վերաբերյալ:

- Միանշանակ դրական եմ տրամադրված, լի եմ պատրաստակամությամբ: Իսկ առայժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում` քրտնաջան պարապում եմ լեզուների իմացության, ինչպես նաեւ հագուստները գեղեցիկ եւ ներկայանալի ցուցադրելու վրա: Այնպես որ, հետեւողական աշխատանք է մեզ սպասվում:

- Բավական համարձակ մրցակցություն է սպասվում Ձեզ Իսպանիայում, պատրա՞ստ եք հաղթահարել դրանք, թե, այնուամենայնիվ, հայկական կարծրատիպեր կան, որոնք հնարավոր է խանգարեն մրցույթի այս կամ այն փուլում:

- Առհասարակ կարծրատիպեր չունեմ, էությամբ նպատակասլաց եմ, սիրում եմ իմ առջեւ նպատակներ դնել եւ փորձում եմ ամեն ինչ անել դրանց հասնելու համար:

- Խոսեցին Ձեր ապագա հաջողությունների մասին, բայց վերջում անդրադառնանք նաեւ Ձեր մարզական ակտիվ գործունեությանը:

- Արդեն երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ ֆիտնեսով, եւ սա իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է: Եվ ոչ միայն ինքս եմ սիրում մարզվել, այլ նաեւ սիրում եմ օգնել այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն ունենալ գեղեցիկ եւ առողջ մարմին: Նաեւ ֆիտնես մարզիչ եմ, խորհրդատու, փորձում եմ իմ գիտելիքները եւ փորձը փոխանցել այն մարդկանց, ովքեր գնահատում են առողջ ապրելակերպը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված