Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան «Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալ Տիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ) Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ Ինչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացում Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեց ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Ռուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումները

Երջանկության իրենց բաղադրատոմսերով անկեղծանում են հայտնիները (Ֆոտոշարք)

Արխիվ 12-16

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՆՑ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐՈՎ

ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ (Ֆոտոշարք)

 

Երգիչ, հաղորդավար ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, երգիչ ԴԱՎԻԹ ԴՈԽՈԼՅԱՆՆ ու  ոճաբան, վարսահարդար ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, որոնց միացել էր նաեւ դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ, մի յուրահատուկ նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հավաքել շոուբիզնեսյան ներկայացուցիչներին ու փորձում էին պարզել, թե ինչ է երջանկությունը նրանց համար եւ որքան են պատրաստ վճարել հանուն դրա: Ի դեպ, երեկոն համեմված էր համերգային ծրագրով, պարային համարներով եւ, իհարկե, ուրախ տրամադրությամբ, որին ուշիուշով հետեւեց «Իրավունքը» եւ գրի առավ ճանաչված կամ սիրված դեմքերի երջանկության բաղադրատոմսերը:

Երեկոյի ամենաերիտասարդ մասնակցի` երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ համար, երջանկությունն իր ընտանիքն է. «Հայրս, մայրս, եղբայրս, սա է ինձ համար երջանկությունը»: Հարցին խոհափիլիսոփայական պատասխանեց երգչուհի ՍՈՒՍԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ. «Երջանկությունն ավելի ճիշտ հոգեվիճակ է: Կան մարդիկ, ովքեր ունեն ամեն ինչ, բայց էլի երջանիկ չեն: Եվ կան մարդիկ, որոնք ոչինչ չունեն, բայց երջանիկ են: Ինձ համարում եմ շատ երջանիկ, որովհետեւ ունեմ գեղեցիկ ընտանիք եւ Աստված ինձ ձայն է տվել, որով էլ ուրախացնում եմ իմ հանդիսատեսին»: Սցենարիստ, PR մենջեր ՊՈՂՈՍ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ համար նույնպես երջանկությունը նախեւառաջ հոգեվիճակ է. «Երջանկության մարզումներ մենք կարող ենք անել ինքներս մեզ համար եւ մաղթում եմ, որ բոլորս գտնենք, մեր հոգու մարզումներն ու լինենք շատ երջանիկ»: Հետաքրքիր եւ, միեւնույն ժամանակ, տարօրինակ պատասխան տվեց դերասան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱՍՅԱՆԸ, ում համար երջանկության բաղադրատոմսը երկու մասից էր բաղկացած. «Երջանկության համար իրականում ամեն ինչ ունեմ եւ ցանկանում եմ, որ շատ մարդիկ ունենան այդ երջանկությունը: Երջանկության ամենակարեւոր հանգամանքներից է ծնողները, ընտանիքը, ընկերությունը»: Ապա հավելեց. «Ինչպես նաեւ կարիերան, ֆուտբոլն ու բլոտը, որը եւս շատ կարեւոր է: Առանց այս վերջին երկուսի, այդ երջանկությունը կարծում եմ` լիակատար չի լինի», - կատակում է Ա. Բաբասյանը: Երգիչ ՏԻԳՐԱՆ ՔԱՂՎԵՋՅԱՆԸ գտնում է. «Արդեն իսկ երջանկություն է, որ մենք գոյություն ունենք, ապրում ենք ու տեսնում ծառ ու ծաղիկ»: Երգիչ ԱՆՐԻ ՂԱԶԱՐՅԱՆՆ էլ, ով նոր է հայրիկ դարձել, նշեց. «Երջանիկ եմ, որ ընկերներս կողքիս են, երջանիկ եմ, որովհետեւ աղջիկս է ծնվել, երջանիկ եմ ընտանիքիս համար եւ մաղթում եմ, որ բոլորի ընտանիքներում տիրի այսպիսի երջանկություն»: Երեկոյին ներկաների թվում էր հայտնի բլոգեր ԱՐԳԱՄ ՈՒՍՏՅԱՆԸ, ով նոր է վերադարձել Հայոց բանակից: Նրա կարծիքով. «Երջանկություն է, որ ծառայել եմ Հայոց բանակում եւ ընդհանրապես, գտնում եմ, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է ծառայի հանուն հայրենիքի»: Առիթից օգտվելով էլ` ասաց. «Արգամբլոգը վերադառնում է»:

Լուսանկարիչ ԷԴՈՒԱՐԴ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ, ինչպես եւ շատուշատ հյուր եւս պնդեցին, որ երջանկությունը ընտանիքն ու ընկերներն են, որոնց պետք է սիրել ու գնահատել:

Երջանկության մասին իրենց մտորումներով ներկաների հետ անկեղծացան նաեւ երեկոյի հաղորդավարները` երգիչ ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ու դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: Ըստ Վ. Բարսեղյանի. «Երջանկությունն ինձ համար սիրո, հարգանքի եւ նվիրվածության առկայությունն է: Երջանկություն է, երբ գնահատված ես, երբ շրջապատված ես լավ եւ հավատարիմ մարդկանցով: Եվ վերջապես, երջանկություն է, երբ անկեղծ ես ինքդ քեզ հետ»: Իսկ Ա. Մութաֆյանի համար երջանկության բազում բաղադրատոմսեր կային, որոնցից կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ կանանց համար երջանկություն է ավելորդ քաղցրավենիք ուտելը, սիրո խոստովանություն լսելը, ծաղկեփնջեր ստանալը եւ այդպես շարունակ:

Ի դեպ, երեկոյի ընթացքում «Իրավունքին» եւս վերապահվեց խոսելու իրավունք երջանկության իր տեսլականի մասին: Եվ, ըստ մեզ, երջանկությունն այն է, երբ առավոտյան կարդալով լրահոսը տեսնում ես ոչ թե սահմանին զոհված զինվորի մասին հաղորդագրություն, այլ թե քանի տղա եւ աղջիկ է ծնվել այսօր Հայաստանում:

Հավելենք նաեւ, որ իրենց կատարումներով երեկոյի հյուրերին երջանիկ ժամեր պարգեւեցին ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ, ԱՐՄԵՆ ԴԱԼԱՔՅԱՆԸ, ԱՆԴՐԱՆԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ, ՏԻԳՐԱՆ ՔԱՂՎԵՋՅԱՆԸ, ՆԵԼԼԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ով ազդարարեց շոու-բիզնես իր վերադարձի մասին, ինչպես նաեւ ՊԱՇ ՍԱՐԴԱՆՆ իր «Հանձնվել եմ» երգով, ՍՈՖԻ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ իր «Զինվորի տուն Հայաստան» երգով եւ այլք:

 


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան«Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ)Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներԻնչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացումՕրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներՌուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներըԵս եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումըՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումՍեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգանFrankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն էԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS News

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված