ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ»
Արխիվ 12-16ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ»
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է երջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները: 2015 թվականն ընդհանուր առմամբ բարենպաստ էր գյուղատնտեսության համար, և պետական աջակցության ծրագրերի, ցանքատարածությունների ավելացման, արտադրության ինտենսիվության ավելացման ու ամենակարևորը` գյուղացու քրտնաջան աշխատանքի արդյունքում ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել են էական դրական տեղաշարժեր:
ԱՎԾ տվյալներով` այս տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 328.4 մլրդ դրամ, որը 14.8 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ընդ որում բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 28.6 %, իսկ անասնապահությունում` 4.2 %: «9.4 %-ով կամ շուրջ 2.5 հազ. հեկտարով ավելացել են բանջարանոցային մշակաբույսերի տարածքները, 3 %-ով կամ գրեթե 1000 հեկտարով ընդլայնվել են բոստանային մշակաբույսերի տարածքները, ավելի քան 3.0 %-ով կամ շուրջ 1000 հեկտարով ավելացել են կարտոֆիլի, 3.2 հազ. հեկտարով կամ 4.1 %-ով` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները»,- ասաց պրն Կարապետյանը:
Անդրադառնալով գյուղմթերքների արտահանմանը` նախարարը տեղեկացրեց, որ արտահանման ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 72.0 %-ով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk