Վեճեր, սադրանքի փորձեր եվ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

ՀԷՑ-Ի ԽՈՍՆԱԿԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԾԱԽՍԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՉԱՓԸ ՆՈՐ ՍԱԿԱԳՆՈՎ ՀԱՇՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԷՑ-Ի ԽՈՍՆԱԿԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԾԱԽՍԱԾ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՉԱՓԸ ՆՈՐ ՍԱԿԱԳՆՈՎ ՀԱՇՎԵԼՈՒ

ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ


Վերջին շրջանում «Իրավունքը»-ը ահազանգեր է ստանում Երեւանից եւ մարզերից ծախսած էլեկտրաէներգիայի հավելագրումների մասին: Այսօր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները եւս հայտարարեցին այդ մասին:

«Իրավունքը»-ը կապ հաստատեց ՀԷՑ-ի մամլո  խոսնակ Նատալյա Սարջանյանին`  պարզաբանում ստանալու, ով հիշեցրեց, որ  սեպտեմբեր ամսվա  կոմունալ վճարների տվյալները բանկերն ու փոստային բաժանմունքները չեն ստացել, հետեւաբար  խոսք չի կարող լինել ծախսած էլեկտրաէներգիայի չափը նոր սակագնով հաշվելու մասին:

«Հոսանքի թանկացումը սուբսիդավորելու է  կառավարությունը, ու որպեսզի բնակիչը հասկանա` ինչքանի դիմաց է վճարելու, ինչքանն է սուբսիդավորելու,  ներդրվում է նոր ծրագիր»,- ասաց Ն. Սարջանյանը:

Հետաքրքրվեցինք` հաշվիչների հավելագրումների համար դիմում-բողոքներն ավելացե՞լ են հուլիս-օգոստոս ամիսներին: «Հաշվիչի հետ կապված դիմումների աճ չի եղել: Միշտ էլ դիմում-բողոքներ ստանում ենք, բայց աճ չի եղել  հուլիս-օգոստոս ամիսներին»,- եզրափակեց ՀԷՑ-ի մամլո խոսնակը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ