Ես եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը Մասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան Frankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն է ԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS News Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարները Ռուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր «Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են «Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԼԻՆԵԼՈՎ` ՉՓՈԽՎԵՑԻ»

Արխիվ 12-16

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԼԻՆԵԼՈՎ` ՉՓՈԽՎԵՑԻ»

 

Երիտասարդ դասական երգիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ, ով այս տարի «Երգեցողություն» անվանակարգում արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին` բարձր կատարողական արվեստի համար, բարձր պարգեւ համարելով երկրի գերագույն հրամանատարի ձեռքից ստացած մրցանակը, դրա կողքին կարեւորում է նաեւ Գոհար Գասպարյանի անվան մրցանակը:

Չնայած` ի տարբերություն Գ. Գասպարյանի անվան մրցանակի, նախագահի մրցանակն Անդրանիկը հեշտությամբ չի վաստակել. «Նախագահի մրցանակի համար մրցույթին մասնակցել եմ երկու տարի անընդմեջ: Առաջին տարին անցա երկրորդ փուլ, բայց մրցանակի չարժանացա: Այս տարի կրկին փորձեցի եւ հաղթանակեցի»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց երիտասարդ երգիչն ու շեշտեց. «Մրցույթը բավականին բարդ մեխանիզմով էր ընթաքնում, առաջին փուլում պետք է կատարվի Կոմիտաս կամ հոգեւոր երաժշտություն եւ երկու արիա` արտասահմանյան եւ ռուսական, եւ մեկ հայկական ռոմանս: Արդեն երկրորդ փուլում` չորս արիաներ պետք է կատարվեն, իսկ միանգամից 4 արիա կատարելը բավականին բարդ է: Բայց նման պատվաբեր մրցանակի համար բարդություններն անտեսում ես: Հատկապես, երբ ժյուրիի կազմում անուններ են, ովքեր համաշխարհային եւ հայկական դասական ժանրում «աստղեր» են համարվում: Օրինակ` Հասմիկ Պապյանը, ով հատուկ այս մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվելու համար ամեն տարի Հայաստան է գալիս: Ինչպես նաեւ, Հասմիկ Հացագործյանը, Անահիտ Մխիթարյանը... Քեզ լսում են մարդիկ, որոնց կարծիքն իրոք կշիռ ունի»:



«ՄԵԾԱՄՏԱՆԱԼՈՒ ԽՆԴԻՐ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ»


Ըստ Անդրանիկի` նախագահի մրցանակակիր լինելն իր մեջ շատ բան չի փոխել, հատկապես, չի վարակվել «աստղային հիվանդությամբ» եւ մեծամիտ չի դարձել. «Մեծամտանալու խնդիր չեմ ունեցել, պարզապես այդ մրցանակից հետո ինձ մոտ պատասխանատվության զգացումը մի քանի անգամ աճեց, որովհետեւ մի տարվա մեջ մասնակցեցի չորս մրցույթի ու չորսն էլ գրավեցի լավագույն մրցանակները: Կարծում եմ` նախագահի մրցանակակիր լինելով` չփոխվեցի, որովհետեւ բոլոր ընկերներս ու բարեկամներս տեսնում են նույն Անդրանիկին: Փոխվեց միայն աշխատանքային գրաֆիկս` ավելի ծանրաբեռնվեց։ Շնորհակալ եմ  դասախոսներիս  բոլոր հաջողությունների համար: Սա իրենց տարիների քրտնաջան աշխատանքի պտուղներն են: ՀՀ վաստակավոր արտիստ,պրոֆեսոր Վալերի Հարությունով, դաշնակահար,պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյան, առաջին քայլերս երգարվեստում օպերաին երգչուհի,ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Կիրակոսյան»:


«ԴԱ ՄԻ ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ ԷՐ...»


Տարին բուռն ու մրցանակային համարելով` Անդրանիկն առանձնացրեց նաեւ Գոհար Գասպարյանի անվան մրցանակը, որտեղ նույնպես ժյուրիի կազմում եղել են համաշխարհային ճանաչում ունեցող անվանի հայեր. «Գ. Գասպարյանի անվան մրցույթը մեծ տոնախմբություն է, անցկացվում է 4-5 տարին մեկ: Այս անգամ էլ ժյուրիի կազմում անվանի մարդիկ էին: Օրինակ` 3-րդ փուլում ժյուրիի կազմում նստած էր նաեւ ջութակահար եւ խմբավար Ջորջ Փեհլիվանյանը»,- շեշտեց Անդրանիկն ու խոսեց մրցույթի առանձնահատկությունների մասին. «Հատկանշական էր, որ արդեն գալլա համերգին` երբ տրվում էին մրցանակաները, երգեցինք նվագախմբի հետ, ինչն էլ ինձ համար մեծ փորձ եղավ` առաջին անգամ ներկայանալ օպերային նվագախմբի հետ ու աշխատել անվանի դիրիժորների հետ: Դա մի ուրիշ աշխարհ էր...»:



«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ՈԳԵՇՆՉՈՂ Է ԵԿԵՂԵՑՈՒՄ ԵՐԳԵԼԸ»


Գրեթե 3 տարի Անդրանիկը նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանական կազմի անդամ է. «Երբ վերանորոգումից հետո բացվեց օպերային թատրոնը, ես սովորում էի Կոնսերվատորիայի 2-րդ կուրսում ու դեռ վաղ էր ինձ երգել, որովհետեւ երգեցողությունն ինձ համար որպես 3-րդ մասնագիտություն է: Երաժշտական  դպրոցում սովորել եմ դաշնամուրային բաժինը, Առնո Բաբաջանյանի անվան քոլեջում` երգչախմբավարի, իսկ Կոնսերվատորիայում` երգեցողության բաժնում: Այսինքն` դեռ շատ վաղ էր մտնել օպերա` միանգամից վոկալիստի  կարիերայով: Այդ պատճառով ընդգրկվեցի դերասանական կազմում, որովհետեւ դերակատարների հետ մեկ բեմում լինելը, նրանց խաղը տեսնելն ու անձամբ մասնակից դառնալն արդեն իսկ մեծ փորձ է ինձ համար: Նույն տարում «Սաղմոսերգու» հոգեւոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանն ինձ հրավիրեց երգելու երգչախմբում, որին վստահված էր Աբովյանում նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությունը: Մասնակցեցի իհարկե, եւ մինչեւ այսօր երգում եմ այդ եկեղեցու երգչախմբում: Իհարկե, շատ պատասխանատու եւ ինձ համար նույնպես ոգեշնչող է եկեղեցում երգելը»:



«ՆՐԱՆՔ ԱՊՇԱԾ ՈՒ ԿԼԱՆՎԱԾ ԼՍՈՒՄ ԷԻՆ ՄԵԶ»


Անցյալ տարի երիտասարդ երգիչը հրավեր ստանալով`, «Խազեր» երգչախմբի հետ համերգային շրջագայություն է ունեցել Գերմանիայում. «Այն մի խորհուրդ ուներ, Կոմիտաս` երիտասարդ կատարողների շուրթերից: Գերմանիայի շուրջ 14 քաղաքներում եղանք, եւ այն զգացմունքները, որ գալիս էին գերմանացի հանդիսատեսից, իհարկե ցնցող էր: Նրանք ապշած ու կլանված լսում էին մեզ: Նույնիսկ սկզբում շատ անսովոր էր, երբ չէին ծափահարում, ասում էինք` ուրեմն, չեն հավանել: Իսկ երբ համերգն ավարտվում էր նրանք ուղղակի մեզ չէին թողնում, որ դահլիճից դուրս գայինք: Այնքան էին ծափահարում ու բիս կանչում, որ մենք էլի մի բան էինք կատարում: Գտել էինք տարբերակը` երբ բիս էին գոռում, «Անուշ», «Անուրջներ» երգելով` դուրս էինք գալիս դահլիճից»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ես եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումըՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումՍեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգանFrankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն էԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS NewsԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարներըՌուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր«Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են«Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ«Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերովՊարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին«Փաստ». «Ուժեղ Հայաստանը» ինչպես է մտածում պահել Տիգրանաշենը Իրանական աղբյուրները հետաքրքիր դրվագ են ներկայացնում Փաշինյանի եւ Փեզեշքյանի հանդիպումից (Տեսանյութ)Թրամփը Սի Ցզինպինի այցն ԱՄՆ շատ արդյունավետ է համարում (Տեսանյութ)Թրամփն առաջարկել է Զելենսկուն՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում. BloombergԹրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված