Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան «Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալ Տիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ) Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ Ինչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացում Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեց ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ

«Մեր ծերանոցներում գտնվողների թիվն այլ երկրների համեմատ բավական փոքր է»

Արխիվ 12-16

«ՄԵՐ ԾԵՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՅԼ

ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԲԱՎԱԿԱՆ ՓՈՔՐ Է»

 

Տարեցների միջազգային օրվան ընդառաջ, «Իրավունքը» հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ: Մեր ընթերցողների կողմից բարձրացված հարցերը մեծամասամբ վերաբերում էին տարեցներին մատուցվող ծառայություններին, եւ, իհարկե, առիթից օգտվելով` նախարարության ներկայացուցչին դիմեցին նաեւ սոցիալական տարբեր խնդիրներով:

 

 

«ԾԵՐԱՆՈՑ ԳՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՆՐԱ ՈՐԵՎԷ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ»


- Կա՞ վիճակագրություն, թե ավելի շատ որ մարզերից են դիմում ծերանոցում տեղավորվելու համար, եւ այսօր ի՞նչ թիվ են կազմում այնտեղ գտնվող տարեցները (ՀՀ քաղաքացի):
- Եթե բնակչության ընդհանուր թվի հետ հարաբերակցության մեջ նայենք, ապա այսօր մեր ծերանոցներում գտնվողների թիվն այլ երկրների համեմատ բավական փոքր է: Մենք ունենք ընդամենը 8 ծերանոց, որտեղ ապրում է 1210 տարեց ու հաշմանդամ, այն դեպքում, երբ ՀՀ-ում 400 հազար տարեց կա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ մարզերից են ավելի շատ դիմում, ստույգ վիճակագրություն մենք չունենք: Բայց տարիների աշխատանքային փորձը ցույց է տվել, որ ավելի շատ դիմում են Արարատյան դաշտավայրի մարզերից, ինչը երեւի պայմանավորված է Երեւանին մոտ գտնվելու հանգամանքով կամ տվյալ մարզերի բնակչության մենթալիտետով: Իսկ, օրինակ, հեռավոր մարզերից` Սյունիքից, Շիրակից, Լոռուց, Տավուշի մարզից ավելի քիչ են դիմում:
- Ի՞նչ հիմքով են դիմում ծերանոց, որովհետեւ երբեմն լսում ենք, որ հեռավոր բարեկամները միայնակ ծերերի հետ վարվում են այնպես, ինչպես իրենք են ուզում: Արդյունքում՝ հափշտակում են տունն ու ունեցվածքը, իրեն էլ ծերանոց ուղարկում (ՏԻԿԻՆ ԳՈՀԱՐ, ք. Երեւան):
- Ծերանոցներ ընդունվում են քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա: Տվյալ անձը` կենսաթոշակառուն, դիմում է իր բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն («Փարոս»), որից հետո այնտեղի սոցաշխատողը կամ դեպք վարողը տուն այց է կազմակերպում, տեսնում է նրա վիճակը, ընտանեկան հարաբերությունները, բնակարանային պայմանները եւ այլն: Նախ աշխատանք է տարվում ընտանիքի հետ, որպեսզի տարեցը չգնա ծերանոց, քանի որ կարող է րոպեական, պահի տակ արված որոշում լինի: Եթե վիճակն այնպիսին է, որ իրոք հնարավոր չէ այդ տանը ապրել, կամ թոշակառուն միայնակ է ու չի կարող ինքնուրույն ապրել, այդ դեպքում սոցծառայությունը տալիս է իր դրական եզրակացությունը: Այդ որոշումն ուղարկում են նախարարություն ու սոցծառայությունն ուղեգրում են տարեցին այնտեղ, որտեղ ազատ տեղ կա:
Նշեմ նաեւ, որ ծերանոց գնալուց հետո քաղաքացու սեփականության իրավունքը նրա որեւէ անշարժ գույքի նկատմամբ չի դադարեցվում:

«ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՅՐ ԿԱՄ ՄԱՅՐ ՉԻ ԱՊՐՈՒՄ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ»


- Որքանո՞վ է գաղտնի պահվում ծերանոցներում գտնվող անձնանց տվյալները, որովհետեւ ժամանակ առ ժամանակ մամուլում լուրեր են հայտնվում, թե այսինչ պաշտոնյայի հայրը կամ մայրը գտնվում է ծերանոցում (ԿԱՐԻՆԵ, ք. Երեւան):
- Ես կարդացել եմ նման ֆանտաստիկ լուրեր, բայց պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվա դրությամբ ոչ մի բարձր պաշտոնյայի մայր կամ հայր չի ապրում ծերանոցում: Իսկ տվյալների գաղտնիությունն ապահովվում է այն չափով, որքանով այդ անձը չի ցանկանում, որ իր տվյալները բացահայտվեն:
- Սոցիալական ծանր պայմաններում առավել մե՞ծ թիվ են սկսել կազմել ծերանոցում հայտնվածները, թե` հակառակը (ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ, ք. Երեւան):
- Սոցիալական վիճակն, իսկապես, այնքան էլ բարվոք չէ, բայց որքան էլ զարմանալի թվա, ծերանոց դիմողների եւ ընդունվողների թիվը չի ավելացել: Եթե համեմատելու լինենք 1990-ական թվականների հետ, երբ մինչեւ 200 դիմումի հերթ ունեինք ¥որոնց տարիներ էր տեւում մինչեւ տեղավորում էինք ծերանոցներում¤, ապա այս պահին մեր տուն-ինտերնատներում նույնիսկ ազատ տեղեր ունենք:
- Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ հանրապետությունում գործում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չափահաս անձանց շուրջօյա խնամքի ծառայություններ տրամադրող ընդամենը մեկ հաստատություն, որը չի բավարարում առկա պահանջարկը: Ինչպիսի՞ իրավիճակ է այսօր (ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ք. Երեւան):
- Այն ժամանակ, իրոք, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի միակ հաստատությունը Վարդենիսի տուն-ինտերնատն էր: Այսօր արդեն այդ խնդիրը լուծվել է. մենք արդեն ունենք նաեւ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը, որը գտնվում է Քանաքեռում: Հիմա այնտեղ ապրում է 120 հոգի, 450 հոգի էլ՝ Վարդենիսի կենտրոնում: Նախատեսվում է նաեւ ոչ պետական մի փոքրիկ կենտրոնի բացում:
- Այսօր ի՞նչ խնդիրներ կան ծերանոցներում, որ օր առաջ պետք է լուծել (ՏԻԿԻՆ ՇՈՒՇԱՆ, ք. Երեւան):
- Մեր ծերանոցներից որոշներն ունեն վերանորոգման կարիք: Այսօր ծերանոցի մի սենյակում ապրում է երեք կամ չորս հոգի, եւ մենք ձգտում ենք, որպեսզի սենյակները դարձնենք երկտեղանոց: Իսկ մի քիչ ավելի հետագայի համար նախատեսում ենք, որ մի սենյակում ապրի մեկ հոգի, ունենա իր առանձին լոգարանը, սանհանգույցը: Այնուհետեւ. այսօրվա չափորոշիչներով աշխատակազմից մի հոգին սպասարկում է 20 խնամվողի, բայց լավ օրերի ակնկալիքով ասեմ, որ պետք է մեկ հոգին գոնե 5 հոգու սպասարկի: Ուզում ենք հասնել այն օրվան, որ մեր տարեցները, որոնք ապրում են տուն-ինտերնատներումն ունենան ճաշացանկ եւ իրենք ընտրեն, թե այդ օրն ինչ են ցանկանում ուտել: Ուղղակի, պետք է, որ մասնավոր ներդրողներ էլ լինեն. միայն պետբյուջեի միջոցներով հնարավոր չէ այդ ամենը կյանքի կոչել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Փաշինյանի տրանսֆորմացիան իրականում պայքար է այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը Հայաստանի համար լինելու է գործընկե՞ր, թե՞ համակարգային հենարան«Լեվ Գրուպը» շարունակում է փաստաբանական պրոֆեսիոնալիզմի մաստեր կլաս ցույց տալՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ (Տեսանյութ)Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներԻնչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացումՕրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներՌուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներըԵս եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումըՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված