ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐԻՑ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՄՂՎԵՆ ԱՆՀԱՐԻՐ ԹԵՄԱՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐԻՑ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՄՂՎԵՆ ԱՆՀԱՐԻՐ
ԹԵՄԱՆԵՐԸ
Այսօր ԱԺ-ի Գիտության եւ կրթության հանձնաժողովի նիստում քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում Հանրային Հեռուստառադիոյի 2014 թվականի հաշվետվությունը: Քննարկման ընթացքում պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կողմից բարձրացվեց սերիլների ընտրության հարցը: Նա նշեց, որ թեեւ անձամբ սերիալներ չի նայում, սակայն ընտրողներից ստանում է բազմաթիվ բողոք-ահազանգեր այն առումով, որ որոշ սերիալներում ցուցադրվում են ազգային արժեհամակարգին ոչ հարիր երեւույթներ: Բացի այդ Հ. Բաբուխանյանը բարձրացրեց 2014 վականին <եվրատեսիլի> Հայաստանի մասնակցության արդարացված լինելու հարցը, քանի որ <<Եվրատեսիլում> տարօրինակ երեւույթներ են ի հայտ գալիս>: Պատասխանելով բարձրացրած հարցին հանրային հեռուստառադիոյի ղեկավարները նշեցին, որ ամեն ինչ անում են եւ անելու են, որպեսզի նշված տիպի սերիալներ չհայտնվեն հանրայինի եթերում: Նրանք ասացին, որ որոշ դեպքերում, 2013 թվականին գնված արտասահմանյան սերիալները թույլ չեն տվել ցուցադրել հենց նշված պատճառներով: Մյուս կողմից հեռուստատեսության տնօրեն Մարգարիտան խոստովանեց, որ ազգային արժեհամակարգի պահանջները հանրային հեռուստատեսությունում պահպանելու ձգտման պատճառով նրանք ենթարկվում են եվրոպական կառույցների կշտամբանքներին եւ ճնշումներին: Նա նշեց նաեւ, որ չեն կարող ի սպառ հրաժարվել սերիալներից, քանի որ կա հեռուստադիտողների բավականին մեծ զանգված, որոնք հիմնականում տնային տնտեսուհիներն են, ովքեր պարտադիր դիտում են հեռուստասերիալներ: Մյուս կողմից նա նշեց, որ աշխարհում չի արտադրվում որեւէ սերիալ, որտեղ այս կամ այն չափով չարծարծվի արվամոլության թեման: Բայց եւ այնպես հանրայինի ղեկավարները խոստացան շարունակել իրենց քաղաքականությունը, որպեսզի հանրայինի եթերում չլինեն հայ ժողովրդի արժեհամակարգին անհարիր երեւույթներ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk