Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՍԱՎ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՍԱՎ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ

 

Ի դեպ, հազիվ թե միայն հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը լիներ ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման հիմքում: Նկատի ունենք ՀՀ նախագահի այն խոսքը, թե՝ սահմանային այդ իրավիճակի մասին «ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում` ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ»: Այսինքն՝ թեման կարող է մի փոքր հետո էլ քննարկվել, եւ դա նմանվում է ակնարկի, որ այդ իրավիճակն ամենեւին էլ այն ծայրահեղ վտանգավոր խնդիրը չէ, որը պահանջում է անհապաղ լուծումներ: Բայց նաեւ, որ ՀԱՊԿ-ը պետք է ցույց տա, թե ինչքանով է կայացած կառույց:Առավել եւս, որ ռազմական առումով Ռուսաստանը հարավկովկասյան ռազմավարական ուղղության մասին մտածելու որոշակի այլ թեմաներ եւս ունի, եւ այստեղ առանցքային է ոչ միայն Հայաստանում ռուսական ռազմաբազայի, այլեւ ՀԱՊԿ-ի գործոնը: Նախ՝ օրերս խոսելով 2016-ին նախատեսված Վրաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների մասին, Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար Բեն Հոջեսը նշեց. «Ապագա ամերիկա-վրացական զորավարժությունների գլխավոր խնդիրներից մեկը ստուգելն է, թե որքան արագ ամերիկյան ռազմական տեխնիկան եւ մարտիկները կկարողանան հասնել վրացական հող»:

Այսպիսով՝ Վաշինգտոնը առաջ է քաշում հարավկովկասյան տարածաշրջանում՝ Հայաստանի եւ Ռուսաստանի, կարելի է ասել նաեւ՝ ՌԴ-ի եւ նրա հայաստանյան ռազմաբազայի միջեւ ցանկացած պահին զորք տեղակայելու տարբերակը, ինչը բոլորովին այլ երանգ է տալիս այս տարածաշրջանի ռազմական ստատուս-քվոյին:Երկրորդը. Թուրքիան վերսկսել է ակտիվ հարձակումները ոչ միայն իր տարածքի, այլ նաեւ՝ Իրաքում քրդական ուժերի դիրքերի վրա, ինչը խոստանում է բավականին սրել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Փոխարենը՝ երեկ առավոտյան քրդերն Իգդիրի Արալըքի շրջանի Հասանհան գյուղի շրջակայքում, այսինքն՝ գործնականում թուրք-նախիջեւանյան սահմանին խոշոր հարձակում ձեռնարկեցին թուրքական զինուժի վրա: Ընդ որում ասում են, թե իրականացված պայթյունը լսվել է նաեւ ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղում: Այսպիսով՝ մի կողմից ներթուրքական պատերազմն արդեն իսկ փաստացի ընթանում է Հայաստանի անմիջական հարեւանությամբ: Մյուս կողմից՝ նաեւ ներթուրքական պատերազմն է միանգամայն նոր որակ ստանում եւ այս իրավիճակը չի կարող ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում չգտնվել: Առավել եւս, որ արեւմտյան տարբեր աղբյուրներ միաբերան պնդում են, թե Ռուսաստանը Սիրիային՝ նախագահ Ասադին ցուցաբերվող ռազմական աջակցությունն ակտիվացրել է նաեւ սեփական մասնագիտացված ստորաբաժանումների ¥ավիացիա, հրետանի, զրահատեխնիկա¤ ներգրավման տեսքով: Ինչքանով է իրականությանը դա համապատասխանում, դժվար է ասել: Բայց փաստն այն է, որ վերջին ժամանակներս սիրիական բանակը մի շարք հաջող օպերացիաներ է իրականացնում: Ճիշտ է՝ դեպի Սիրիա ռուսական հիմնական մատակարարումներն իրականացվում են ծովային ճանապարհով, սակայն այդ թատերաբեմը նաեւ Հայաստանի սահմաններից է ոչ հեռու, եւ այս հանգամանքը եւս մասնավորապես ՀԱՊԿ-ի հետ կապված` որոշակի լուծումներ կարող են պահանջել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված