ԳՅՈՒՄՐԻ՞Ն ԱՆՏԵՍՎԵՑ, ԹԵ՝ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ
Արխիվ 12-16ԳՅՈՒՄՐԻ՞Ն ԱՆՏԵՍՎԵՑ, ԹԵ՝ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ
Սեպտեմբերի 5-ին հերթական անգամ նշված «Գյումրիի օրը» տոնակատարությունն «աչքի ընկավ» բարձրաստիճան հյուրերի բացակայությամբ: Մասնակցեցին մեկ-երկու փոխնախարար, նույնքան էլ՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՌԴ հյուպատոսը, մի քանի հասարակական եւ ճանաչված գործիչներ ու վերջ: Թեեւ Գյումրիի քաղաքապետ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ դա կապեց «Շանթ 2015» զորավարժությունների հետ, սակայն անմիջապես էլ շրջանառության մեջ մտան խոսակցություններ, որ դա առնվազն անտարբերություն կամ արհամարհանք էր: Ընդ որում, մի մասի համոզմամբ՝ քաղաքի, շատերի կարծիքով էլ՝ քաղաքապետի նկատմամբ: Զուգահեռաբար էլ ի հայտ եկան կանխատեսումներ, որ դա ակնարկ է, որ հաջորդ ընտրություններում Բալասանյանն այլեւս անելու բան չունի: Իսկ ահա ինքը՝ քաղաքապետ Ս. Բալասանյանը, ի պատասխան մեր հարցին, այդ իրավիճակը մեկնաբանեց այսպես.
- Սկի չեն էլ արհամարհել, ո՞վ է ասում, ո՞նց կարան Գյումրին արհամարհեն: Ուղղակի, քանի որ երկրում արտակարգ իրավիճակ էր (նկատի ունի սահմանին տիրող լարվածությունը եւ դրան զուգահեռ ընթացող զորավարժությունները- Ի. Ա.), քիչ մարդիկ էին եկել: Բայց իշխանություններից մարդիկ, այնուամենայնիվ, եկել էին: Այնպես որ, որեւէ խնդիր չկա, մարդիկ եկել էին, մեծ թվով դեսպաններ էլ կային... Դե լավ, չմանրանամ, զբաղված եմ, կներեք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk