Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱ՞ «ՓՐԿԵԼՈՒ» ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱ՞ «ՓՐԿԵԼՈՒ» ՀԱՅԱՍՏԱՆԸ

 

ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը օգոստոսին հանդիպել է ԱՄՆ-ում հայկական համայնքի հետ եւ հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: «Իրավունք»-ը թեմայի շուրջ զրույց ունեցավ ՀԴԿ ղեկավար, Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով հաստատեց վերոնշյալ տեղեկատվությունը:

Պրն Սարգսյան, արդյո՞ք լրատվամիջոցի տեղեկությունները ճիշտ են, թե` ոչ: Եթե այո, կարո՞ղ ենք ասել, որ Արա Աբրահամյանը Կրեմլից հույսը կտրել է ու թեքվել դեպի ԱՄՆ:
– Արա Աբրահամյանը Հայաստանում նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր մտահղացումները Հայաստանի զարգացման մասին: Նա տնտեսական հստակ ծրագիր է ներկայացրել, որի մասին ինքը հավանաբար կասի: Այո, ԱՄՆ-ում ՌԴ հայերի միության նախագահը հանդիպել է հայկական համայնքի հետ եւ պատմել իր ծրագրի մասին: Եվ եթե նա անհրաժեշտություն համարի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, նա այդ մասին հավանաբար կասի հաջորդ տարի` մարտին: Իսկ հաջորդ տարի` դեկտեմբերին, հայկական համայնքներին կներկայացնի իր ծրագրերը: Ոչ մի գաղտնիք չկա, բորբոքվելու ու անառողջ մթնոլորտ ձեւավորելու խնդիր` եւս: ՀՀ-ի համար մեծ ավանդ ունեցող մարդը ցանկանում է նոր քայլ կատարել` հաշվի առնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը:
– Բայց թե՛ գործող, թե՛ նոր Սահմանադրության նախագծով Արա Աբրահամյանը չի կարող անգամ պատգամավոր լինել:
– Եթե ինքը բերի ծրագիր, դուք էլ ժխտեք այն, ուրեմն չի անի: Իսկ եթե կգտնեք, որ ՀՀ-ին պետք է այդ ծրագիրը, ինչո՞ւ չանի: Էդ ինչո՞ւ մինչեւ հիմա Արա Աբրահամյանն անում է ամեն ինչ մեր երկրի համար, բայց ոչ ոք չասաց` ինչու ես դու բարի գործեր անում Հայաստանի համար: Իմիջիայլոց, շուտով նշելու ենք ՌԴ հայերի միության 15-ամյակը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի 10-ամյակը, որտեղ ներկայացվելու է` ինչ է արվել հատկապես Հայաստանում Արա Աբրահամյանի կողմից ղեկավարվող այս երկու կառույցների կողմից:
– Խոսքը վերաբերում է Արա Աբրահամյանի կարգավիճակի՞ն: Ի՞նչ ձեւաչափով է գործելու ՌԴ հայերի միության նախագահը:
– Նույն կարգավիճակով:
– Բայց օրենքով չի կարող պատգամավոր լինել:
– Իսկ ո՞վ է ասում, որ նա պատգամավոր է լինելու: Ինքը նման բան ասե՞լ է:
– Քաղաքականությամբ զբաղվելը ենթադրում է կարգավիճակի հստակեցում:
– Ամեն մի գործողություն քաղաքականություն է: Եթե քաղաքականություն նշանակում է ընտրություններին մասնակցել, դա այլ հարց է: Բայց եթե հնարավորություն տաք պրն Աբրահամյանին իր ծրագիրն իրականացնել... Ի վերջո, առաջինը չէ, երկրորդը չէ, վերջինը չէ:
– Իսկ Կրեմլից հույսը կտրելու ու ԱՄՆ-ի վրա հույս դնելու մասին ի՞նչ կասեք:
– Ախր, ինչ Կրեմլից հույս կտրել: ՌԴ հայերի միության նախագահը ցանկանում է ԱՄՆ-ում տեսնել ՌԴ հայերի միության նման համայնքային կառույցներ, որոնք կարողանան լոբբինգ անել հայկական շահերը եւ աշխատեն այդ երկրի իշխանության հետ: Սրանից ինչո՞ւ եք վախենում կամ այլ երանգ տալիս:
Ի դեպ, Արա Աբրահամյանը Ռոստովում տեղի ունեցած վերջին դաժան դեպքի հետ կապված եւս անում է ամեն ինչ, որպեսզի Ռոստովում սպանված վարորդի ընտանիքին այլ տեղ տեղափոխի: Չնայած, սա Արա Աբրահամյանի պարտականությունը չէ, բայց անում է:
– Այդ երանգն ինքն իրեն է ի հայտ գալիս:
– ԱՄՆ-ում կան երկու-երեք կառույց, որոնք լոբբինգով են զբաղված, որը խրախուսելի է: Խոսքը վերաբերում է նման կառույցների գործողությունները համակարգելուն:
– Խոսակցությունները չեն դադարում Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան-Ռոբերտ Քոչարյան հավանական «եռյակի» ձեւավորման մասին:
– Ընդհանրապես կապ չկա այդ մարդկանց միջեւ: Ես չգիտեմ` ով է հորինել այդ եռյակի մասին խոսակցությունները:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված