Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՐՑՆ ԷԼԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Արխիվ 12-16

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՐՑՆ ԷԼԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

 

Վերջին շրջանում շատ է քննարկվում մեծ քաղաքականություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հարցը: Պաշտոնապես Ռ. Քոչարյանը նախկինում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ լուրը, սակայն փորձում է դրա շուրջ ինտրիգային մթնոլորտը պահպանել: Մասնավորապես՝ օրերս տված իր հայտնի հարցազրույցի տեսքով, երբ մի կողմից՝ խոսելով, թե նման որոշում չունի, այնուամենայնիվ հավելում է՝ «Երբեք մի ասա երբեք»:
Ինչ հնարավոր տարբերակներ կան Ռ. Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու համար եւ արդյոք նա առաջին դեմքով կմասնակցի՞ 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Ահա այս հարցերի պատասխանները «Իրավունքը» փորձեց ստանալ հայաստանյան վերլուծաբաններից:

Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ խոսքով` մեր ներքաղաքական դաշտում ամենադժվար հարցը հենց դա է՝ Ռ. Քոչարյանը նորից կսկսի՞ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ եւ կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին: Նաեւ այն առումով, որ երկրորդ նախագահի վերադարձի հետ կապված խոսակցություններ շրջանառվում էին նաեւ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ. «Եթե Քոչարյանը վերադառնա, ապա այս ամենը նրա համար կլինի ոչ արժանապատիվ խաղ, որովհետեւ հանրապետության նախագահները մանրանալու իրավունք չունեն: Նախագահները որոշ առումով քաղաքական իդեալի եւ բարոյականության կրողներ են, ուստի այդ մակարդակից չպետք է իջնեն: Եթե իրականում նա մտավ քաղաքական գործընթացի մեջ, ապա Հայաստանի քաղաքական ներկապնակի գնահատականը կլինի այն, որ երկրի այսօրվա ներքին եւ արտաքին իրավիճակը չի փոփոխվի: Ի վերջո Քոչարյանն ունի փող, օլիգարխիայի հետ սերտ հարաբերություններ եւ քաղաքական ու տնտեսական օլիգարխիայի մի մասն է: Իմ ցանկությունն է, որ այդ մարդիկ ի վերջո ունենան պատասխանատվություն եւ ինտրիգ չկազմակերպեն մեր երկրում»:

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ կարծիքով յուրաքանչյուր մարդ, այդ թվում նաեւ երկրի նախկին նախագահն ունի իրավունք զբաղվելու քաղաքականությամբ. «Դժվար է ասել, Ռ. Քոչայանն առաջին դեմքով կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Ամեն դեպքում այս պահին ճիշտ չեմ համարում ենթադրություներ անել, ամեն ինչ ցույց կտա ժամանակը»:

 

 

 

Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնալու համար Հայաստանի այսօրվա քաղաքական էլիտայում չունի հենարան. «Ռ. Քոչարյանի ընտանիքի բիզնեսները բավականին մեծ ստվեր են թողնում Հայաստանի տնտեսության վրա, ուստի դժվար է պատկերացնել հետագա իրավիճակը նրա վերադարձի դեպքում: Թե որ կուսակցությունը կցանկանա նրան ընդգրկել իր շարքերում եւ գնալ խորհրդարանական ընտրություններին, այս պահին դժվար է ասել: Կարծում եմ, որ եթե նա ցանկանում է գործնականում վերադառնալ քաղաքականություն, ապա պետք է միանա միայն Հանրապետական կուսակցությանը. միայն այս կուսակցությունն է, որ կարողանում է ինքնուրույն լուծել իր խնդիրները»:

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված