ՀՐԱԺԵՇՏ ՎԱՂԻՆԱԿ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ՞Ն
Արխիվ 12-16ՀՐԱԺԵՇՏ ՎԱՂԻՆԱԿ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ՞Ն
Համացանցում երիտասարդ ակտիվիստները բուռն քննարկում են «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող Վաղինակ Շուշանյանի վարքագիծը Բաղրամյան պողոտայում սեպտեմբերի 1-ին, երբ վերջինս հայհոյախառն ծեծկռտուք էր սարքել ոստիկանության հետ: Ակտիվիստների մեջ շրջանառվում են խոսակցություններ, որ այդ անհավասարակշիռ գործողությունների պատճառով «Ո՛չ թալանին» նախաձեռնության մյուս համակարգողների հարաբերությունները Շուշանյանի հետ բավականին փչացել են, եւ ըստ էության, նա գործնականում մեկուսացված է շարժման ղեկավարումից: Վերհիշել են Շուշանյանի նաեւ այլ անհավասարակշիռ արարքներ, մասնավորապես, թե ինչպես էր Բաղրամյան պողոտայի ամառային մարդաշատության ժամանակ բոլորի ներկայությամբ հեկեկում Ազատության հրապարակում: Հիշել են նույնիսկ անցյալ տարվա դեկտեմբերի վերջի դրվագը, երբ դոլար-դրամ կուրսի կտրուկ տատանումների պահին նույն Շուշանյանը կառավարության շենքի մոտ բարձրախոսով կոպիտ հայհոյել է ՀՀ նախագահին, եւ այնուհետ մի ժամ անց ծեծ կերել:
Նման է որ, դատելով այդ երիտասարդների քննարկումներից, «էլեկտրական» ցույցերը վերսկսելու պահից հարթակում արդեն լինելու է այլ երիտասարդ առաջնորդ: Սակայն կան նաեւ ակտիվիստներ, ովքեր պաշտպանում են Շուշանյանին եւ նրա մասին բոլոր խոսակցությունները որակում բամբասանք:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk