ՀՀՇ-Ն ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ «ԽԵԼՔԻ ՉԻ՞ ԳԱԼԻՍ»
Արխիվ 12-16ՀՀՇ-Ն ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ «ԽԵԼՔԻ ՉԻ՞ ԳԱԼԻՍ»
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անեծքի տակից ՀՀՇ-ն դեռ դուրս չի եկել: Հիշենք, որ ԼՏՊ-ն, երբ ՀՀՇ-ն վերջնականապես քանդեց եւ ստեղծեց ՀԱԿԿ, ասաց, որ այն, կարծես, աղանդավորական խմբավորում լիներ: Ինչեւէ, մոխիրներից ՀՀՇ-ն որպես փյունիկ հառնեց ու փորձում էր քաղաքական դաշտում ուժ դառնալ` որպես առաջնորդներ ունենալով ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին, Արարատ Զուրաբյանին եւ Կարապետ Ռուբինյանին: Բայց, արի ու տես, որ մեր քաղաքական դաշտի վրա էլի եռյակ-քառյակ չեկավ, ու սահմանադրական բարեփոխումների ֆոնին Կարապետ Ռուբինյանն էլ լքեց ՀՀՇ-ի շարքերը: Ինչեւէ, ՀՀՇ-ի վերջին մոհիկանի` Արարատ Զուրաբյանի հետ «Իրավունքը» փորձեց զրուցել սահմանադրական բարեփոխումների ու կուսակցական շրջանակի նոսրացման մասին, սակայն ապարդյուն: Ա. Զուրաբյանն անջատել է հեռախոսահամարն ու փորձում է լռությամբ տանել Ռ. Կարապետյանի հեռանալը կուսակցական շարքերից: Իսկ մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ այս կուսակցությունը, ի վերջո, կսկսի բաց եւ հրապարակային աշխատել լրատվամիջոցների հետ, այլապես, հայտնվելով «կարմիր գրքում», անգամ նրանց մասին մեմուարներ վաղը հնարավոր չի լինի հրապարակել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk