Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

ՀՀ ԵՎ ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԵՎ ԱԼԻԵՎԻՆ ՀՂՎԱԾ ՄԵՍԻՋ ԷՐ

Արխիվ 12-16

ՀՀ ԵՎ ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԵՎ ԱԼԻԵՎԻՆ ՀՂՎԱԾ ՄԵՍԻՋ ԷՐ

 

Անշուշտ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա եւ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նաեւ անսպասելիության տարր ուներ: Եվ այդ առումով՝ պատահական չէին դեռ մինչ այցն ու դրանից հետո ի հայտ եկած այն բոլոր մեկնաբանություններն ու ենթադրությունները, որոնք հիմնականում ուղղված էին մեկ հարցի պատասխանը ստանալուն՝ ո՞րն էր այդ հանդիպման գլխավոր իմաստը:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԵԽԸ

Ենթադրություններն էլ տարբեր են եւ բազմաժանր՝ սկսած այս տարի բավականին թուլացած հայ-ռուսական ապրանքաշրջանառությունից, վերջացրած Ղարաբաղով ու այս ամսվա վերջերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի անչափ կարեւորվող նստաշրջանում երկու երկրների դիրքորոշումները հստակեցնելու հարցերով: Նախագահների հանդիպումը եւս հիշատակված հարցի հստակ պատասխանը չտվեց, ինչն էլ ավելի սրեց դրա հիմնական իմաստի մասին քննարկումները: Այսինքն, ըստ պաշտոնական տեղեկատվության, նախագահները խոսել են գրեթե ամեն ինչի մասին, բայց թե որն էր առանցքայինը, մնում է ենթադրությունների դաշտում:
Սակայն Սարգսյան-Պուտին հանդիպման պաշտոնական հատվածում այնուամենայնիվ նկատվեցին ակնարկի նմանվող արտահայտություններ, որոնք որոշակի հետեւությունների տեղիք տալիս են: Այսպես՝ իր պաշտոնական ողջույնի խոսքում ՌԴ նախագահը կարծես թե հիմնական շեշտը դրեց երկկողմ ապրանքաշրջանառության վրա. «Համեմատած 2013 թվականի հետ, անցած տարի զգալիորեն աճել է մեր ապրանքաշրջանառությունը, բայց, ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի է ունեցել փոփոխություն դեպի նվազում: Մենք այսօր այդ մասին եւս կխոսենք: Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռեւս չունեմ պատասխաններ»: Անշուշտ՝ ապրանքաշրջանառության թեման առանձնահատուկ կարեւորություն ունի, սակայն դրա հիմնական պատճառն էն գլխից էլ ակնհայտ էր՝ ռուբլու փոխարժեքն ու դրա ֆոնին ռուսական ներքին գները, ինչի պատճառով ՌԴ ապրանքաշրջանառությունը նաեւ նրա մյուս` գրեթե բոլոր հիմնական գործընկերների հետ է նվազել: Իհարկե՝ կարող են լինել նաեւ ապրանքաշրջանառության անկումը բացատրող ավելի անտեսանելի այլ գործոններ եւս, որոնցից, ՌԴ նախագահի ասածի պես, պետք է գլուխ հանել:

Սակայն դա հիմնականում խորը մասնագիտական վերլուծությունների թեմա է, եւ հազիվ թե նախագահների անսպասելիության տարր պարունակող հանդիպման հիմնական պատճառը դա լիներ:
Ի պատասխան՝ ՀՀ նախագահն էլ իր հերթին շեշտը դրեց Հայաստանին վաճառվող գազի գինը մինչեւ 165 դոլար նվազեցնելու, 200 միլիոն դոլար ռազմական վարկի, Ատոմակայանի, ԵՏՄ շրջանակներում համագործակցության մասին եւ այլն: Սակայն դրանք բոլորն էլ հստակեցված, գործնականում պրակտիկ իրականացման փուլ մտած թեմաներ են: Ճիշտ է՝ տնտեսական ուղղության հարցերից համեմատաբար նոր բան կարելի էր համարել մեր երկրում էներգետիկ սակագների հարցը, որոնց հետ կապված Ս. Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ «նոր, լավ լուծումներ» գտնելու հույս հայտնեց: Սակայն այս թեման էլ իր հերթին գործնական ընթացքի մեջ էր դեռ այն պահին, երբ հայաստանյան ՀԷՑ-ում աուդիտի պայմանավորվածություն ձեռք բերվեց ռուսական կողմի հետ: Այսինքն՝ սա եւս հատկապես մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող հարց է, սակայն էլի հազիվ թե այն նախագահների մակարդակով հանդիպում պահանջեր: Այսպիսով՝ այս հանդիպման մեջ թեեւ տնտեսական բաղադրիչը կար եւ իր կարեւոր դիրքում էր, սակայն ամենաառաջին պլանում չէր: Ուստիեւ փորձենք ուշադրություն դարձնել ՌԴ նախագահի ողջույնի խոսքում տեղ գտած մի փոքր աննկատ մեկ այլ դրվագի վրա:

ԲԱՔՈՒՆ ՄՏԱԾԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

«Ես նկատի ունեմ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, նկատի ունեմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը, ինչպես նաեւ՝ լիարժեք մասնակցությունը մեր մեկ այլ ինտեգրացիոն կառույցին՝ ՀԱՊԿ-ին: Կցանկանայի այս առումով Ձեզ հետ մի շարք հարցեր քննարկել»,- ասաց Վ. Պուտինը:
ԵՏՄ-ի մասով քննարկումների տրամաբանությունն աչքի առաջ է. այդքան խոսվեց տնտեսական հարաբերություններից: Այսինքն՝ դրանից զատ նաեւ ՀԱՊԿ-ի մասո՞վ քննարկումների խնդիր կար: Թերեւս նման քննարկման տրամաբանությունը կարելի է փորձել փնտրել վերջին ժամանակներս հայ-ադրբեջանական սահմանահատվածի իրավիճակի համատեքստում: Վերջին օրերին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ այս կամ այն չափով ադրբեջանական ագրեսիայի թիրախ է դարձել ոչ թե ԼՂՀ-ի, այլ հենց Հայաստանի մոտ 20 սահմանամերձ բնակավայր: Իսկ դա նշանակում է, որ կարող է օրակարգ մտնել ՀԱՊԿ-ի մեխանիզմները պրակտիկ կիրառման մեջ դնելու հարցը. եթե կազմակերպության անդամներից մեկի տարածքը ենթարկվում է հարձակման, ՀԱՊԿ-ը միջամտելու պարտավորություն ունի: Եվ երբ ՌԴ նախագահը ՀԱՊԿ-ը հիշատակելուց հետո՝ խոսում է հարցեր քննարկելու ցանկության մասին, դա, իհարկե, Բաքվում կարող են որպես մեսիջ ընկալել: Առավել եւս օրերս իրենց մոտ ՌԴ ԱԳ նախարար Լավրովին ընդունելուց հետո: Նկատի ունենք նաեւ, որ նախ՝ Բաքվում Լավրովը միանշանակ լավատեսական տերմիններով խոսեց ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին: Երկրորդը. նա Բաքու մեկնեց Չինաստան կատարելիք այցի նախօրեին, այսինքն՝ գերծանրաբեռնված պահի, ինչը եւս հուշում էր, որ այս փուլում Ռուսաստանը մեծ կարեւորություն է տալիս այն բանին, որ ղարաբաղյան թեման եթե նույնիսկ բանակցային հանգուցալուծում կամ առաջխաղացում չունենա, ապա գոնե Մոսկվայի գլխին չդառնա եւս մեկ պատերազմական գոտու: Հաշվի առնելով նաեւ, որ այս օրերին Տաջիկստանի պաշտպանության նախկին փոխնախարար եւ, այսպես ասած, լիբերալ գործիչ Աբդուհալիմ Նազարզոդն էր փորձում այդ երկիրը եւս վերածել պատերազմական գոտու: Եվ ահա մի շարք ռազմական փորձագետներ այն կարծիքին են, որ եթե հարավկովկասյան տարածաշրջանը հրդեհվեր, ապա տաջիկական այդ «հեղափոխական» փորձը եւս մեծ հավանականությամբ լուրջ ներքին պատերազմի կվերածվեր: Եվ արդյունքում՝ Ռուսաստանը ստիպված կլիներ գործ ունենալ գրեթե բալթյան տարածաշրջանից մինչեւ Թուրքիա, Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա, այսինքն՝ իր արեւմտյան եւ հարավային սահմանների գրեթե ողջ երկայնքով ձգվող մեծ ու փոքր պատերազմների համատարած շղթայի հետ: Այն, որ տաջիկական իրադարձություններն անմիջականորեն Վ. Պուտինի ուշադրության կենտրոնում էին, հուշում է, թե ինչ մեծ ուշադրություն է Մոսկվան դարձնում այդ վտանգին: Իսկ դա էլ հուշում է, որ հայ-ադրբեջանական սահմաններին տիրող վիճակը եւս պակաս ուշադրություն չի գրավում: Բայց ահա Լավրովն այցելեց Բաքու, սակայն դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը էլ ավելի սրվեց: Ահա այս իրավիճակում ՌԴ նախագահի կողմից երկկողմ հարաբերությունների «առանձնահատուկ բնույթի» եւ ՀԱՊԿ-ի մասին ընդգծված հիշատակումը եւ Ս. Սարգսյանի կողմից հայկական զինված ուժերի առանց այն էլ՝ բավականին լուրջ զինանոցը թարմացնելու մասին խոսքը եթե անգամ ՀՀ նախագահի Մոսկվա անսպասելի այցի բուն մեխը չէր, միեւնույնն է՝ Բաքուն պետք է իր հաշվարկներում լրջորեն ուշադրություն դարձնի այդ ամենին: Առավել եւս, որ նախորդ սրացումների ժամանակ Վ. Պուտինն իրավիճակին միջամտեց՝ միաժամանակ Հայաստանին եւ Ադրվեջանի նախագահներին Սոչի հրավիրելով: Այս անգամ արդեն Ալիեւը հրավեր չստացավ, ինչը եւս պետք է նկատի ունենա:
Ընդ որում, այն պահից, երբ հայտնի դարձավ ՀՀ նախագահի Մոսկվա մեկնելու մասին, հայաստանյան սահմաններին լարվածությունը նկատելիորեն մեղմվել է, ինչը հուշում է, որ Բաքուն համապատասխան մեսիջներն ստացել է:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված