ԻՏԱԼԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ԵՐՋԱՆԻԿ Է, ՈՐ ԵՂԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ
Արխիվ 12-16ԻՏԱԼԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ԵՐՋԱՆԻԿ Է, ՈՐ ԵՂԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ
Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային ներկա բոլոր արտասահմանյան հանրահայտ արտիստները հարստացրել են ադրբեջանական «սեւ ցուցակը: Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած Լ. Կազարնովսկայայաի եւ Գեղամ Գրիգորյանի բարեգործական համերգին ներկա էր նաեւ ադրբեջանական «սեւ ցուցակակիր», Ապրիլի 24-ին «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարած իտալացի դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ իր կարճ ելույթով կրկնակի անգամ ցնցեց ադրբեջանցիների. «Երջանիկ եմ, որ գտնվում եմ այս հրաշալի երկրում եւ այս հրաշալի թատրոնում ու պատիվ ունեմ հրավիրյալ գլխավոր դիրիժորի կարգավիճակում լինել: Ես նաեւ երջանիկ եմ, որ եղել եմ Արցախում, իմ Արմենիա»:
Իտալացի դիրիժորի կարճ, բայց մահացու հարվածը ադրբեջանցիներին, հայ հանդիսատեսի կողմից ընդունվեց բուռն եւ անդադար ծափերով ու բրավոներով:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk