ՆԱԽԱՐԱՐ. «ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԿԱՐԿՈՒՏԻ ԱՄԲՈՂՋ ՎՆԱՍԵՐԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐ. «ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԿԱՐԿՈՒՏԻ ԱՄԲՈՂՋ ՎՆԱՍԵՐԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 22-ին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով Արմավիրի մարզի 8 համայնքների 281 գյուղացիական տնտեսություններ ընդհանուր առմամբ մեկուկես միլիարդ դրամի վնաս են կրել: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խոսելով խնդրի մասին, ասաց, որ գրեթե ամեն տարի գյուղացիները կարկտահարությունից վնասներ կրում են: «Այս տարվա վնասները նախորդ տարվանից կրկնակի պակաս են: Պետությունը հնարավորություն չունի փոխհատուցել ամբողջ վնասները»,- ասաց նախարարը:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk