Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ

ԴԺՎԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԴԺՎԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԱՄԱՐ

 

Այն, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վիճակը մնում է, մեղմ ասած, տխուր, ցույց տվեցին նաեւ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղը: Սկսենք Սերբիայի 0:2 հաշվով պարտությունից՝ միանգամից նկատելով, որ այստեղ մեր հավաքականն անշուշտ ավելի հիասթափեցնող էր, քան այն, որ կար Շալանդի օրոք: Թվում էր, թե Սարգիս Հովսեփյանը, ով հայկական ֆուտբոլը գիտի ներսից եւ դրսից, հենց այն ճիշտ մասնագետն է, որը ի վիճակի է թիմին դուրս բերել նոր հարթություն: Բայց...

Սերբիայի դեմ խաղում Սարգիս Հովսեփյանի ճիշտ գնահատականը, անշուշտ, տրվեց Դանիայի դեմ երեկվա խաղի մեկնարկին, երբ հայ ֆուտբոլասերները սուլոցներով դիմավորեցին գլխավոր մարզիչին: Եվ տեղին. Սերբիայի հետ մեր հավաքականի հանդիպումից միայն այն տպավորությունն էր, թե մեր տղաները միմյանց հետ խաղում են առաջին անգամ: Իսկ դա, անշուշտ, հենց մարզիչի ձախողումն է: Ընդ որում, եթե ժամանակին գլխավոր մարզիչ Շալանդն իր պարտությունն արդարացնում էր, թե թիմի առանցքային խաղացողները հիմնականում վնասվածքներ ունեն, ապա Հովսեփյանն այդ հնարավորությունը չունի. բոլորը տեղում էին, եւ առանցքային խաղացողներն էլ՝ հիմնականում լավ մարզավիճակով: Չնայած՝ Հովսեփյանն էլ ինքնարդարացման ձեւ գտավ, թե՝ եթե ունենայինք Մխիթարյանի պես 3-4 խաղացողներ, բոլորովին այլ պատկեր կլիներ: Իսկ մի՞թե նույն լավ պատկերը Շալանդն էլ չէր ունենա, եթե նա ունենար այդ թվով մխիթարյաններ: Եվ դա ի՞նչ կապ ունի, երբ Սերբիայում թիմային մարտավարությունն այդպես էլ չերեւաց, եւ այն տպավորություն էր, թե թիմը խաղում է առանց մարտավարության՝ հույս դնելով իմպրովիզի վրա: Ու սա հենց մարզչի աշխատանքի թերացում է: Ավելի կոնկրետ՝ խաղադաշտում թիմի փոխարեն տեսնում էինք 11 ֆուտբոլիստի, որոնցից յուրաքանչյուրն իր ուժերի սահմանում փորձում է կատարել աշխատանքը: Գեւորգ Կասպարովը խաղում է իր ուժերի սահմաններում, ավելին պահանջել այս ֆուտբոլիստից արդարացի չի լինի: Իսկ ահա պաշտպանական գիծն ուղղակի խաղից խաղ ավելի անվստահ է գործում: Պաշտպաններից այս պահին հույս դնել կարելի է միայն Գաել Անդոնյանի վրա, ով ակնհայտ այլ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում, սակայն միայնակ բոլոր խնդիրները կարգավորել Անդոնյանը չի կարող: Ռոբերտ Արզումանյանը թեեւ չի փայլում, բայց վերջինիս օգնության է գալիս փորձառությունը: Արդյունքում այս երկու ֆուտբոլիստներն են, որ կարող են ինչ-որ չափով վերահսկել պաշտպանությունում տիրող քաոսը:
Ինչ վերաբերում է կիսապաշտպանությանը, այստեղ խաղի կառուցման մենաշնորհը Մխիթարյանինն է: Նա հիանալի մարզավիճակում է, եւ արդյոք ճի՞շտ է նրան հենակետային կիսապաշտպանի դիրքում թողնել, երբ միայն կենտրոնում խաղի կարգավորումը գոլեր չի ստեղծում: Սերբերի դեմ հանդիպումը ցույց տվեց, որ գրոհների եզրափակման հետ լուրջ խնդիրներ կան: Իսկ այդ խնդիրները կարող են լուծել Մխիթարյանն ու Մովսիսյանը, քանի որ Գեւորգ Ղազարյանը խաղը վերագտնելու խնդիր ունի, Օզբիլիսն առավել եւս, եւ նրա բացակայությունը Դանիայի դեմ խաղի մեկնարկային կազմում հաստատ տեղին էր: Մարկոս Պիզելին թեեւ ներդնում է իր բոլոր ուժերը, բայց այսպիսի Մարկոս չէ, որ սովոր ենք տեսնել խաղադաշտում: Ստացվում է, որ քիչ թե շատ Մովսիսյանն է, որ կարող է Մխիթարյանին օգնել` վտանգներ ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Բայց գրոհները չեն եզրափակվում, առաջին գիծը մնում է անգործ, իսկ խաղը մնում կենտրոնում, ինչը ո՛չ պաշտպանություն է ապահովում, ո՛չ հատկապես հարձակում:
Դանիայի դեմ խաղն էլ, անկախ արդյունքից (0:0), քիչ բանով տարբերվեց: Ճիշտ է՝ մեր հավաքականը մի փոքր ավելի աշխույժ էր եւ որոշ պահերի նույնիսկ նախաձեռնությունն իր կողմը փոխեց, սակայն դա, կարծես թե, ավելի շատ «սեփական պատերի» գործոնի հաշվին էր:
Մեկ բան էլ է նկատելի. մեր հավաքականը վաղուց է հույսը կտրել Եվրո-2016-ի ընտրական փուլից, եւ սպասել, որ հատկապես դրսի ակումբներում հանդես եկողները` առանց որեւէ ակնկալիք ունենալու, բոլոր ջանքերը կգործադրեն՝ ենթարկվելով վնասվածքներ ստանալու ռիսկի, միամտություն կլիներ: Արդյունքում՝ մի քիչ այս կողմ, մի քիչ այն՝ ունենք ներկայիս վիճակը, որը միգուցե կոտրվի միայն գալիք աշխարհի առաջնության նախընտրական փուլում, երբ նաեւ խաղալու շարժառիթ ի հայտ կգա:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված