Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

«ԴԱՎԱՃԱՆ» ԳՏՆՎԵՑԻՆ ՆԱԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ԴԱՎԱՃԱՆ» ԳՏՆՎԵՑԻՆ ՆԱԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՍ  ԱՆԴԱՄՆԵՐԸ»

 

Այս տարի լրանում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` թատրոնի գեղարվեստական ղեկավար լինելու 50-ամյակը: Օրերս թատրոնում նշվեց այդ փաստը նախ լրագրողների հետ ունցեցած հանդիպումով, ապա շարունակվեց Գրիգորյանի աշխատասենյակում:

 

 

Թատրոնի ղեկավարը հոբելյանական միջոցառման մասին անտեղյակ է եղել. «Կոլեկտիվն ինձնից գաղտնի էր պահում, «դավաճան» գտնվեցին նաեւ ընտանիքիս անդամները` կինս, դուստրս, անգամ փեսաս: Իհարկե` մի կողմից հաճելի էր, սա ինձ պարտավորեցնում է լինել ավելի կարգապահ, ճշտապահ եւ հավատալ թատրոնի հաջողություններին եւ այն բանին, որ թատրոնը կարող է անել ավելին, քան այսօր անում է»,- հույս հայտնեց Գրիգորյանն ու հոբելյանական տրամադրությամբ շարունակեց. «Երբ այսօր մտա իմ աշխատասենյակ, մտածեցի թե ինչ-որ մեկի հարսանիքն է, 5-10 վայրկյան անց հասկացա` իմ եւ թատրոնի հարսանիքն է` 50-ամյակը: Աշխատասենյակ, որտեղ տարօրինակ մտքեր էին ծնվում, ներկայացման մտահաղացումներ, բախումներ` դերասանների, նկարիչների եւ նախարարության աշխատակիցների հետ»:


«...ԴԱ ԻՄ ԵՐԵՎԱՆ ԳԱԼՈՒՑ 3 ԺԱՄ ՀԵՏՈ ԷՐ»


Գրիգորյանը հուզմունքը չթաքցնելով, ներկաների` հատկապես լրագրողների առաջ բացեց իր սիրտը. «Հուզվում եմ, 50 տարի առաջ ես դուրս եկա հայ հանդիսականի եւ մեր թատրոնի կոլեկտիվի առջեւ, դա իմ Երեւան գալուց 3 ժամ հետո էր... Ինձ ողջունեց հին եւ բարի կոլեկտիվը: Այն կոլեկտիվը, որն ինձ ողջունեց, կազմված էր 11 տղամարդուց եւ 26 կանանցից, ամենաերիտասարդ դերասանուհին` Սիլվա Շառիգինան էր` 1935 թիվ, գրեթե իմ հասակակիցը... Ես ընդունեցի թատրոնը այն հույսերով, որ նա լինելու է լավագույնը` Մոսկվայում եղած թատրոնների կողքին»:


«ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԵԼ ԵՄ ՀՈՐՍ ՀՈՐԴՈՐՈՎ»


Գրիգորյանն ինչպես հուզմունքը, այնպես էլ իր` Հայաստան գալու ու բնակություն հաստատելու իրական պատմությունը չթաքցրեց. «Չեմ թաքցնի` ինձ համար շատ հեռավոր, բայց շատ հարազատ Հայաստան եկել եմ հորս հորդորով: Նա իր ամբողջ կյանքի ընթացքում երազել է ապրել Հայաստանում, եւ ինչպես ինքն էր ասում` մի լավ բան պետք է Հայաստանի համար անեմ: Սակայն չստացվեց: Ինչեւէ, երբ իմացավ, որ Հայաստան եմ գալիս, կարծես 7-րդ երկնքում էր, իր կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր: Պատկերացրեք` ինձ համար էլ, քանի որ հավատում էի` պետք է աշխատեմ   Հայաստանի ռուսական թատրոնում: Իսկ ուսանողական տարիներին 2 անգամ խնդրել էի, սակայն մերժել էին: Բայց 50 տարի այստեղ եմ, որքան երջանիկ պահեր եմ վերապրել այստեղ... 50 տարի փորձել եմ իմ գործունեությամբ զարգացնել հայ մշակույթը: Ստացվեց, թե` ոչ, դուք որոշեք, բայց այս 50 տարիներն իմ կողքով չանցան... Շատ սիրեցի եւ միշտ էլ սիրել եմ Հայաստանը, սիրեցի ժողովրդին, այս թատրոնի պատերը, այն ոգին, որը կար այս թատրոնում: Եվ ամենակարեւորը` սիրեցի այն մարդկաց, ովքեր այսօր աշխատում են ինձ հետ, ինչպես մենք ենք ասում` գուցեեւ հայ շեշտադրությամբ...»:



«ԱՌԱՋԻՆ ՍՈՒՏՆ ԷՐ, ՈՐ ԿԱՐԴԱՑԻ ԻՄ ՄԱՍԻՆ»


Գրիգորյանը նաեւ հիշեց, որ իր մասին առաջին անգամ սուտը լսել է հենց այս թատրոնում. «Երբ առաջին անգամ մտա թատրոն մի ցուցանակ կարդացի` «Թատրոնի անձնակազմը ուրախ է ողջունել Տավստանոգովի երիտասարդ աշակերտին» գրությամբ: Դա առաջին սուտն էր, որ ես կարդացի իմ մասին, քանի որ ես Լ. Վիվիենի աշակերտն եմ: Գուցե Տավստանոգովն ինձ հոգեհարազա՞տ էր»,- ծիծաղելով հավելեց թատրոնի 50 տարվա ղեկավարը եւ շարունակեց. «Այդ գրառումից հետո հասկացա` ամեն ինչի համար պայքարել է պետք: Ի դեպ, այդ օրերին, գուցե շատերը հիշեն, «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ արաբական «Օտարը քաղաքում» ֆիլմի ազդագիր կար, կարծես իմ մասին լիներ: Բայց ինքս ինձ ասացի` մենք դեռ կտեսնենք, թե ով է օտարը: 50 տարի առաջ ոտքս դրեցի այստեղ եւ մինչեւ հիմա ղեկավարում եմ թատրոնն ինչպես կարողանում եմ` ողջ ուժս ու էներգիաս տալիս եմ թատրոնին»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված