Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային

«Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ»-Ը ՓՈՂՈՑՆԵ՞Ր ԿՓԱԿԻ, ԱՆԺԱՄԿԵՏ ՆՍՏԱՑՈ՞ՒՅՑ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ, ԹԵ՞… ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ»-Ը  ՓՈՂՈՑՆԵ՞Ր ԿՓԱԿԻ, ԱՆԺԱՄԿԵՏ

ՆՍՏԱՑՈ՞ՒՅՑ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ, ԹԵ՞… ՏԵՍԱՆՅՈՒԹ


Սեպտեմբերի 11-ին, «Ոչ թալանին» նախաձեռնությունը երթ-հավաք է անցկացնելու Երեւանի Ազատության հրապարակից դեպի կենտրոնական  փողոցներ:  Լրագրողների հետ զրույցում այդ մասին այսօր հայտնեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները: Մինչ  երթ-հավաքը   մեկ օր առաջ` սեպտեմբերի տասին,  կանցկացվի իրազեկման ավտոերթ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության աջակցությամբ:

Սեպտեմբերի 11-ի երթի նպատակը, ըստ  «Ոչ  թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ  Սարգսյանի, մեկն է` պահանջել  հոսանքի սակագնի  թանկացման չեղարկում: Նախաձեռնության անդամները վստահ են` աուդիտի ավարտից հետո բարձրացնելու են հոսանքի գինը, որի դեմ պետք է պայքարել, թույլ չտալ, որ խաբեն ժողովրդին:

Արդյոք հնարավոր է անժամկետ նստացույց կամ կենտրոնական փողոցի փակում, նախաձեռնության անդամները չցանկացան բացել փակագծերը:

«Իրավունք»-ի հարցին` «Ոտքի՛, Հայաստան»-ը կմիանա՞ «Ոչ թալանին»-ին այդ օրը,  Մաքսիմ Սարգսյանի խոսքով`  զուտ ծանրաբեռնվածության պատճառով ժամանակ չեն ունեցել հանդիպել  «Ոտքի՛, Հայաստան»-ի  անդամներին, բայց տեղեկացել են,  որ «Ոտքի՛, Հայաստան»-ը կլինի «Ոչ թալանին»-ի կողքին:

Ի դեպ, սեպտեմբերի 11-ին երթի համար իրազեկում էր ներկայացել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, սակայն  նախաձեռնության անդամների հետ բանակցությունների շնորհիվ ԱԻՄ առաջնորդը  ետ վերցրեց իր իր իրազեկումը, որպեսզի քաղաքապետարանն ի գիտություն ընդունի «Ոչ թալանին» նախաձեռնության իրազեկումը:

 

 

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ