Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներ Ինչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացում Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեց ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Ռուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումները Ես եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետը Մասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-ից Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան Frankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն է

ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

 

Սեպտեմբերի 4-ի առավոտյան ուժեղ երկրաշարժ գրանցվեց Ադրբեջանի տարածքում, որն զգացվեց նաեւ Հայաստանում եւ Վրաստանում: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում` Վանաձորում` 2-3 բալ, Ստեփանավանում, Կապանում` 3 բալ, Իջեւանում, Նոյեմբերյանում` 4 բալ, Չորաթանում` 3-4 բալ, Այգեձորում` 4-5 բալ, Երեւանում` 3-4 բալ եւ այլն: Միեւնույն ժամանակ այս օրերին սեյսմիկ ակտիվություն նկատվեց նաեւ մեր մյուս հարեւանի մոտ՝ Թուրքիայում: Եվ նորից շրջանառության մեջ մտան նման իրավիճակներում սովորական դարձած խոսակցությունները, թե՝ Հայաստանում եւս կարող է ուժեղ երկրաշարժ լինել, եղանակային շոգ պայմանները դրա մասին են ակնարկում եւ այդպես շարունակ:
Թե իրականում ինչ տեղի ունեցավ եւ ինչի պետք է սպասենք, փորձեցինք պարզաբանումներ ստանալ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության պետ, երկրաբանական գիտությունների թեկնածու ՀՐԱՉՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

Երկրաշարժը գրանցվել է Ադրբեջանի տարածքում եւ այն կրկնվելու մասին կանխատեսման հարցադրումները, հնարավորության դեպքում, ճիշտ կլիներ առաջադրել հենց իրենց սեյսմոլոգներին:Այն պարզ պատճառով, որ այդ երկրաշարժի օջախը մեր տարածքից բավական հեռու է. ԼՂՀ-ից էպիկենտրոնը հեռու է 104 կմ, իսկ ՀՀ-ից ամենակարճ հեռավորությունը 179 կմ է: Այնպես որ՝ երկրաշարժի հետ կապված մտահոգությունները ավելի շատ ադրբեջանցի սեյսմոլոգների խնդիրն են, ոչ թե մեր: Մեզ մոտ պարզապես զգացվել է ` 3-4 բալ ուժգնությամբ ցնցումներ, իսկ ԼՂՀ-ում՝ 4-5 բալ:
Ի սկզբանե, իհարկե, մեզ մոտ էլ անհանգստություն կար, բայց երբ ճշտեցինք, թե որտեղ է էպիկենտրոնը եւ ուժը, դրա մասին հայտնեցինք հանրությանը:
- Իսկ ընդհանրապես Հայաստանը սեյսմիկ կայունության առումով ներկայումս ի՞նչ վիճակում է:
- Հայաստանում հիմա ֆոնային սեյսմիկություն է: Նորմայի սահմաններում է սեյսմիկ ռեժիմը, շուրջօրյա հերթապահություն` տվյալները շատ արագ գրանցվում, մշակվում եւ ամփոփվում են: Այս տարվա ընթացքում մեր երկրի տարածքում տեղի է ունեցել հինգ երկրաշարժ: Բոլորն էլ թույլ ցնցումներ են եղել՝ 2,5-3,8 մագնիտուտ ուժգնությամբ, ամենաուժեղ ցնցումը՝ 5 բալ, ոչ ավելի: Բացի դրանից՝ ունեցել ենք եւս ինը սեյսմիկ ցնցում` սահմանամերձ գոտիներում:
- Պարոն Պետրոսյան, Դուք եւս լսած կլինեք այն մտահոգությունների մասին, ըստ որի` Երեւանն իր բարձրահարկ շենքերով՝ երկրաշարժի համար ամենաթիրախային պայմաններում է գտնվում: Դուք որպես ոլորտի պատասխանատու` կիսո՞ւմ եք այդ մտահոգությունները:
- Այո, նման խնդիր կա, որովհետեւ Երեւան քաղաքի շենքերի մեծ մասը, ինչպես գիտեք, կառուցվել է խորհրդային տարիներին: Այն ժամանակ դեռեւս Երեւանի սեյսմիկ կայունության վտանգը գնահատվում էր հիմնականում 7 բալ, առանձին` հարավ-արեւմտյան հատվածներում՝ 8 բալ, ինչը պայմանավորված էր տեղանքի երկրաբանական կառուցվածքով` նստվածքների կատեգորիայով: Սպիտակի երկրաշարժից հետո վերագնահատվեց Երեւան քաղաքի սեյսմիկ ինտեսիվության քարտեզը, եւ այժմ ողջ քաղաքն ունի 9 բալ սեյսմիկություն: Դա հաշվի առնելով՝ մենք բոլորին հորդորում ենք` բարձրահարկեր կառուցելիս պահպանեն 9 բալ սեյսմիկության ցուցանիշը: Մենք հնարավորինս ամեն բան անում ենք, որպեսզի գնահատենք շենքերի խոցելիությունը եւ տեխնիկական վիճակը, մյուս կողմից էլ կառավարությունը եւ քաղաքապետարանը գումարներ են հայթայթում, որպեսզի ամենավտանգավոր շենքերը քանդեն եւ բնակիչերին վերաբնակեցնեն. նման օրինակներ կան Աջափնյակ թաղամասում: Մյուս կողմից, որպեսզի ամրացնեն համեմատաբար քիչ վտանգավոր շենքերը, բավարար է միայն քանդեն հիմքերը եւ բարձրացնեն սեյսմակայունությունը: Այլ կերպ ասած, այո, խնդիրը կա, մտահոգությունը կա...

ԻՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՇՈԳԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎՐԱ

-Այս տարվա ամառն իր շոգ եղանակային պայմաններով խիստ տարբերվեց նախորդ ամառներից: Եվ ահա ադրբեջանական երկրաշարժից հետո եղան խոսակցություններ, որ նման եղանակը երկրաշարժ է գուշակում: Իմաստն էլ հասկանալի է՝ համեմատությունը 1988-ի տաք դեկտեմբերն է:
- Շատ ճիշտ հարց է, եւ այսպես պատասխանեմ: Երկրագնդի վրա, ի վերջո, ամեն ինչ գտնվում է մեկ համակարգում, եւ ասել, որ մեկը մյուսի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ, տեսականորեն սխալ է: Բայց պրակտիկորեն ազդեցությունն աննշան է: Երկրաշարժերը ձեւավորվում են մեծ խորությունների վրա: Մեր տարածաշրջանը, ճիշտ է, համարվում է փոքր խորությամբ օջախների գոտի, բայց էլի երկրաշարժերի խորությունը մինչեւ 35 կմ է, որն էլի մեծ ցուցանիշ է: Նման մեծ խորություններում գոյացող էպիկենտրոնները շատ թույլ կապ ունեն մթնոլորտային երեւույթների հետ: Թեեւ կրկնում եմ՝ մենք հասկանում ենք, որ սա մի համակարգ է, եւ մեկը մյուսի վրա ազդեցություն ունի, բայց այդ ազդեցությունն այսօր համարվում է պրակտիկորեն աննշան:
Եթե ամփոփեմ խոսքս, ապա պետք է նշեմ, որ այդ ամառային շոգերով հանդերձ՝ մենք այս պահի դրությամբ չունենք տվյալներ, հիմքեր, վերլուծության արդյունքներ, որոնք կարող են վկայել մոտ ապագայում ուժեղ երկրաշարժ տեղի ունենալու մասին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ձերբակալվել է 6 անձ, ադ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցներԻնչ նոտարական ծառայությունից է օգտվել Արայիկ Հարությունը իրականում. Բաքվի գերությունը հաղթահարած Գեւորգ Սուջյանը փակագծեր է բացումՕրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներՌուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման սահմանափակումներըԵս եմ որոշում, որ մարմնի որոշումը հարգեմ, որինը՝ չէ. ՔՊ-ական թեկնածուն արհամարած ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումըՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է փոխել ԱՊՀ երկրներից վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետըՄասնագետի հիմնական աշխատավարձը՝ 249 600, գլխավոր մասնագետինը՝ 416 000 դրամ. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցԷլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվումՍեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգանFrankfurter Allgemeine. Ուկրաինայի հետ կապված գերմանական ռազմական ընկերությունների վրա հարձակման հետևում ռուսական ԳՌՈՒ-ն էԱՄՆ բանակը զորքեր է պատրաստում Կուբայում օպերացիայի համար. CBS NewsԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը պատմել է, թե ինչպես է Կիեւի առաջնորդը ստանում իր միլիարդավոր դոլարներըՌուսական տանկերը ճեղքում են պաշտպանությունը, ուկրաինական անօդաչուները չեն կարողանում խանգարել,. Լեհական աղբյուր«Հրապարակ». Սասուն Միքայելյանը փորձել է աջակցել ձերբակալված ընկերոջը, Փաշինյանին հայտնել են«Ժողովուրդ». TRIPP-ը կբերեն ԱԺ«Փաստ». Ո՞ր կառույցը կզբաղվի զինծառայության տարկետման հարցերովՊարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված