Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

«ԱՄԲՈՂՋ ԵՎՐՈՊԱՆ ԼԱՑ Է ԼԻՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԳՈՐԾՈՂ ԱՅԴ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ»

Արխիվ 12-16

«ԱՄԲՈՂՋ ԵՎՐՈՊԱՆ ԼԱՑ Է ԼԻՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԳՈՐԾՈՂ ԱՅԴ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ»

 

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով` «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, համանուն հաղորդաշարի հեղինակ եւ հաղորդավարուհի ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ մի շարք մտահոգություններ է հայտնել, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց նրա հետ:


–Տիկին Տոնոյան, որպես երեխաների հետ տարվող աշխատանքների մեծ փորձ ունեցող ղեկավար` ինչպե՞ս կգնահատեք այն, որ Սահմանադրության նոր նախագծով բավական ընդլայնված է Երեխաների իրավունքներին վերաբերող հոդվածը, որտեղ քանիցս շեշտված է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների մասին:
– Ցավալի է, որ մենք պաշտպանված չենք միջազգային գործող օրենքներից: Եթե մենք այսօր գնում ենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկած ճանապարհով, եվրոպական չափորոշիչներով, ապա կներեք, ես դրան դեմ եմ: Ընդամենը մեկ տարի առաջ մասնակցում էի Հունաստանում մի գիտաժողովի, որտեղ պարզվեց, որ ամբողջ Եվրոպան լաց է լինում իրենց մոտ գործող այդ օրենքներից: Մինչդեռ մենք այսօր վերցնում ենք այդ օրենքներն ու դրանց համար կանաչ լույս վառում Հայաստանում: Եվս մեկ օրինակ բերեմ. բնականաբար, դրսից ֆինանսավորվող մեր գրանտակեր կազմակերպությունների միջոցով, որոնց մասին դուք շատ լավ գիտեք, որ իրենք հայ են կոչում, բայց ո՛չ ազգ ունեն, ո՛չ խիղճ, ո՛չ էլ դավանանք եւ կարող են վաճառվել ցանկացած պահի ու, ընդ որում, ցանկացած գումարով (գիտեմ, որ երբեմն դրանք կոպեկներ են) նկարահանել էին նման մի հաղորդում, որտեղ ասվում էր, թե մի քանի մարզերում ուսումնասիրություններ են կատարվել, եւ պարզվել է, որ Հայաստանում մանկական թրաֆիքինգն ամենաշատը տարածված է Գեղարքունիքի մարզում: Եվ գիտե՞ք ինչ են հասկանում իրենք դրա տակ. քանի որ եվրոպական չափորոշիչներով հողագործությունը համարվում է ծանր աշխատանք, ուրեմն` 14 տարեկան երեխան, եթե իր ծնողին օգնում է, ուրեմն` թրաֆիքինգով է զբաղված նրա ծնողը: Բայց փոխարենը ես այլ բան կասեմ. մեր ամբողջ կրթական համակարգում մենք այլեւս չունենք աշխատանքային դաստիարակություն դրույթը: Այն ընդհանրապես, որպես բառակապակցություն, դուրս է մղվել: Իսկ մենք շատ լավ գիտենք, որ ոչինչ մարդուն այնպես չի դաստիարակում, որքան աշխատանքը, բայց այսօր եվրոպական չափորոշիչներով երեխային աշխատեցնելը համարում են մանկական թրաֆիքինգ: Պատկերացնո՞ւմ եք, թե  սրա հետեւանքներն ինչ կարող են լինել: Վաղը կարող է ինչ-որ մի կազմակերպություն գալ եւ դաշտից, մարդու ձեռքից վերցնել երեխային ու ասել, հիմա դու շահագործում ես քո երեխային: Արդյունքում այդ ծնողը կզրկվի ծնողական իրավունքից, եւ մենք կունենանք այն, ինչի ձեռքին ամբողջ Եվրոպան լաց է լինում: Բավական է հիշել այն դեպքը, երբ Գերմանիայում հայտնաբերվեց, թե յուվենալ օրենքով ծնողներից զրկված մեկ միլիոն երեխաները որտեղ էին ու ինչպես էին օգտագործվում: Մենք տեղից էլ երկու միլիոն ենք ու այսպիսի վտանգներ ենք ներմուծում, բա հետո՞:
– Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ձեր ելույթում Դուք անդրադարձաք կրթական համակարգին` մասնավորապես դեմ խոսելով պարտադիր 12-ամյա միջնակարգ կրթության մասին:
– Դա թյուրիմացություն է, եւ ամենասարսափելին այն է, որ մենք բոլորս գիտենք այդ մասին: Եվ այսօր այն ուզում ենք ամրագրե՞լ սահմանադրությամբ... Ուզում եմ հավատալ, որ փոխվելու է:
– Ձեր բարձրացրած մտահոգությունների շարքում նշել էիք նաեւ աղանդների տարածման հնարավոր սպառնալիքի մասին:
– Մեր գործող Սահմանադրությամբ աղանդների քարոզը համարվում է հոգեորսություն եւ արգելվում է: Իսկ այսօր Սահմանդրության նոր նախագծով` նրանց ազատ քարոզի իրավունք է տրվում: Սա նշանակում է, այսօր ցանկացած մեկը, այդ թվում նաեւ այն ուսուցիչը, որն այդ աղանդավորական խմբերի անդամ է, կարող է քարոզել եւ ասել, որ սահմանադրորեն ունի դրա իրավունքը: Ես դա չեմ կարող հասկանալ, որովհետեւ Սահմանադրությունը գլխավոր օրենքն է, որը պետք է վերահսկի, եւ նման կետեր մայր օրենքում ամրագրելը, կարծում եմ, բավականին վտանգավոր է: Առանց այդ էլ, արդեն չենք կարողանում աղանդավորների դեմ դռները փակել, որովհետեւ փողոցում են սկսել քարոզել: Մարդիկ, որոնք կայացած են, հասկանում են այդ ամենն ու անգամ ուշադրություն կարող է չդարձնել, բայց քանի տոկո՞սն է կայացած: Չէ որ Դուք էլ լավ գիտեք, որ նրանք ամեն հնարավոր միջոցներով` գումարով, աջակցելով, քարոզով մարդկանց տանում են իրենց շարքերը:
– Ի վերջո, մեր արժեհամակարգը եւ միջազգային կոնվենցիաները, չափորոշիչները, որոնք վաղը կարող են ամրագրվել Սահմանադրությամբ, որեւէ կերպ համադրելի՞ են, թե դրանք միշտ բախման մեջ են լինելու:
– Ավելին ասեմ` սրանք միայն մեր արժեհամակարգին չեն բախվում, այլ մարդկային արժեհամակարգին: Բոլոր էկոլոգները պայքարում են ցանկացած կենդանու ոչնչացման դեմ, բայց մի՞թե մարդը կենդանի չէ: Համասեռամոլությունը մարդու վերացման միջոց է, միասեռ ամուսնություններն, ի վերջո, մարդու տեսակի վերացմանն է միտված: Եվ ստացվում է, որ այսօր գայլի, սպիտակ արջի, թիթեռի ոչնչացման դեմ ակտիվ պայքարում ենք, բայց մարդու վերացման դեմ չենք պայքարում: Ծիծաղելի չէ՞: Մենք հիմա զբաղված ենք ամբողջ մարդկության ինքնասպանությամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված