Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔ Անկախության օրը՝ ախմախ անակնկալներով Ապշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔ Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՓԱԿԻ ԱԼԻԵՎԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԴՈՒՐՍ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՓԱԿԻ ԱԼԻԵՎԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԴՈՒՐՍ»

 

Պետական կառույցների մասով ավարտվեց սեպտեմբերի 3-ից Հայաստանում մեկնարկած «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակություն ունեցող այս զորավարժությունները պլանային բնույթի էին եւ նպատակաուղղված էին պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական ու ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստությանը, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Ավելին` հաշվի առնելով Հայաստանի շուրջ եւ տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա էր մտացածին հակառակորդ: Սակայն մեր իրական հակառակորդն էլ այս օրերին պակաս ակտիվ չէր սահմանում: Ու հենց այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ հետ, ով պատասխանեց բացառապես զորավարժություններին ու սահմանին տիրող իրավիճակին վերաբերող հարցերին` խոստանալով ներքաղաքական խնդիրներին անդրադառնալ հետո:


«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ, ԹԵ ԻՆՉ ՆԵՐՈՒԺ ԿԱ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»


–Պարոն Շիրխանյան, այսպիսի լայնածավալ զորավարժություններ Հայաստանում դեռեւս չէին եղել: Որքանո՞վ էր կարեւոր այս շրջանում իրականացնել «Շանթ 2015» ծրագիրը:
– Համարում եմ, որ խիստ անհրաժեշտ միջոցառում է եղել եւ ժամանակին: Հայաստանը պետք է իր ամբողջ մոբիլիզիացիոն ներուժը ցույց տա, եւ պաշտպանության նախարարը պետք է տեսնի, թե ինչ ներուժ կա մեր երկրի ներսում, ինչքանով են նրանք պատրաստ արտակարգ իրավիճակների, պատերազմական գործողությունների: Այնպես որ, խիստ կարեւոր եմ համարում այս զորավարժություններն ու ճիշտ:
– Հետեւե՞լ եք զորավարժություններին եւ ամփոփելով այն` ի՞նչ կասեք պետական կառույցների պատրաստվածության մասին:
– Ինչքանով որ մամուլից տեղյակ եմ` հաջող է անցել, դրված խնդիրը կարողացել են լուծել: Կարեւորն այն է, որ հիմնարկների ղեկավարները, պետական ծառայողները, կառույցները, հիվանդանոցները, ուժային նախարարությունները... բոլորը սկսեն ավելի լուրջ եւ խորը մտածել նման զարգացումների մասին, որպեսզի երբեք անակնկալի չգանք: Մենք 1990-91 թվականներին հանկարծակի հայտնվեցինք փախստականների մի մեծ հատվածի առաջ, դրան գումարած կային պատերազմական գործողություններ, բազմաթիվ վիրավորներ: Հետեւաբար, այս միջոցառումն իսկապես անհրաժեշտություն է այսօր:

«ՊԱՐԶԱՊԵՍ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»


–Ի դեպ, արդեն մամուլում տեղեկություններ կան, որ Ադրբեջանն էլ է նույնպիսի լայնամասշտաբ զորավարժությունների անցնում: Ըստ Ձեզ` սա նախապատերազմական պատրաստություննե՞ր են, թե՞ պարզապես պատասխանն է մեր զորավարժությունների:
– Ադրբեջանը կոնֆլիկտի մեջ գտնվող երկիր է, եւ ինքն էլ իրավունք ունի նման զորավարժություններ անցկացնելու: Հետեւաբար, սա բոլորովին զարմանալի չէ: Ինչ վերաբերում է նրան, թե նախապատերազմական պատրաստություններ են, ես չէի ասի: Ուղղակի, կոնֆլիկտը գնալով սրվում է, եւ ժամանակն է այն վերջնականապես լուծել:
– Ինչպիսի՞ կուլմինացիա եք տեսնում:
– Իհարկե, քաղաքական: Բայց, միեւնույն ժամանակ, հակառակորդը պետք է  համոզված լինի, որ ռազմական ճանապարհով խնդիրներ լուծելու ոչ մի հնարավորություն չունի, որպեսզի քաղաքական լուծման գնա: Իսկ սահմանին տիրող լարվածությունը պարզապես ահաբեկչական գործողություններ են: Ուստի` Հայաստանը պետք է դիմի համապատասխան մարմիններին եւ փակի Ալիեւի ճանապարհը դեպի դուրս: Նա տեռորիստ է, որովհետեւ զինադադարի պայմաններում` իր ստորագրության առկայությամբ, տարիններ շարունակ իրականացնում է ահաբեկչական գործողություններ Հայաստանի վրա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ավելի հարմար օր դժվա՞ր էր գտնել․ ԶԱՐՄԱՆՔԱնկախության օրը՝ ախմախ անակնկալներովԱպշել կարելի է, լավ է չի գրել՝ «ՔՊ бьёт — значит любит»․ ԶԱՐՄԱՆՔԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունՈ՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված