ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ է
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁՊՎ-
ՆԵՐՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ»
«Շուրջ մեկ տարի է ՀՀ ստիկանությունը արհեստականորեն խոչընդոտում է դիտորդական խմբի բնականոն աշխատանքները»,-այս մասին այսօր Կոնգրես հյուրանոցումբ ոստիկանության ներկայացուցիչների հետ բաց քննարկման ընթացքում հայտարարեց Ա. Սաքունցը:
Վերջինիս խոսքով.«Դիտորդական խմբին չեն տրամադրվում ՁՊՎ-ում պահվող անձանց ՁՊՎ ընդունելու ոչ մի տեսակի հիմքեր՝ մարդու իրավունքների խախտումները բացահայտելու համար, որոնք ոստիկանությունը ամեն կերպ նույնացնում է անձնական գործի, անձնական տվյալների և դրանց գաղտնիության պահպանման հետ: ՀՀ ոստիկանության կողմից առանց հիմանվորման ՁՊՎ-ների խցերից և ՁՊՎ ունեցող ստորաբաժանումների նախասրահներից հանվել են Դիտորդական Խմբի պաստառները, որոնց մեջ ներկայացված են անազատության մեջ գտնվող անձանց իրավունքները, պարտականությունները և Դիտորդական խմբի թեժ գիծը: Փոխարենը՝ փակցվել են նույնաբովանդակ պաստառներ՝ Ոստիկանության զինանշանով»:
Սաքունցի բարձրացրած հարցերի վերաբերյալ ՀՀ Ոոստիկանության Հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյանը նկատեց.«Այո, ոստիկանությունը չի տրամադրում ՁՊՎ-ում գտնվող անձանց վերաբերող անձնական գործերը, քանի որ դա անձնական տվյալների հրապարակում է դիտվում: Այն կարող է տրամադրվել միայն ՁՊՎ-ում գտնվողի թույալտվությունից հետո»:
Ինչ վերաբերում դիտորդական խմբի պաստառների փակցմանը ոստիկանության ներկայացուցչի խոսքով. «Մենք բազմիցս Ձեզ հայտնել ենք, որ գրավոր այդ հարցով դիմեք եւ, որից հետո ոստիկանությունը որեւէ խոչընդոտ չի ստեղծի այդ հարցի վերաբերյալ: Մենք միշտ էլ պատրաստ ենք համագործակցել հասարակական, դիտորդական խմբերի հետ: Այլ կերպ ասած ոստիկանությունը երբեւէ չի խոչընդոտել դիտորդական խմբի աշխատանքները»:
Նշեենք, որ քննարկմանը ներկա էին տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ ԱԺ պատգամավր Էդմոն Մարուքյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
