«ՈՏՔԻ՛, ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՄԻԱՆԱ «ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16«ՈՏՔԻ՛, ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՄԻԱՆԱ «ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Սեպտեմբերի 11-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը ցույց է կազմակերպելու` ընդդեմ հոսանքի սակագնի թանկացման:
Թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ թանկացման ամբողջ բեռն իր վրա է վերցնում կառավարությունը մինչ աուիդիտի անցկացումը, սակայն նախաձեռնության անդամների համար աուդիտը խաբեություն է:
Հոսանքի թանկացման դեմ պայքարում է նաեւ «Ոտքի՛, Հայաստան» շարժումը, որը ինչ-ինչ տարաձայնություններ ուներ «Ոչ թալանին»-ի հետ: «Իրավունք»-ը «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ, «Ժառանգություն» մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանից պարզեց` «Ոտքի՛, Հայաստան»-ը սեպտեմբերի 11-ին կմիանա՞ ցույցին: «Այո, կմասնակցի, տարաձայնություններ էլ մեր միջեւ չկան: Մոտեցումների տարբերություն կար:
Ինչ վերաբերում է նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հորդորին թե իշխանափոխություն անողը պետք է «ոչ»-ի շարժումը տապալի, Դավիթ Սանասարյանն այսպես արձագանքեց. «Ոտքի՛ Հայաստանը կողմ է քաղաքացիական անհնազանդության միջոցով տապապել բարեփոխումները»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
